Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Համեղ և օգտակար. գեղեցկության և առողջության համար անհրաժեշտ 3 մթերք

Համեղ և օգտակար. գեղեցկության և առողջության համար անհրաժեշտ 3 մթերք

01.05.2019

Այս ընթացքում նրան պետք են որքան հնարավոր է շատ վիտամիններ և օգտակար հանքանյութեր: Այս սեզոնին մարդու օրգանիզմում դժվարանում է իմունիտետը պաշտպանող հորմոնների արտադրության գործընթացը, և այն թուլանում է բակտերիաների ու այլ օտար բջիջների հետ անդադար պայքարից: Ինչ մթերքներ պետք է օգտագործել օրգանիզմն օգտակար նյութերով և վիտամիններով համալրերելու համար:

Չրեր

600x580

Իմունիտետն ամրացնելու համար բավական է սննդակարգ մցնել չրեր՝ արմավ, սալորաչիր, չամիչ, ծիրանաչիր, թզի, հատապտուղների չրեր և այլն: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է վիտամինների և հանքանյութերի համալիր, որոնք տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա: Օրինակ սև և բաց գույնի չամիչը, ինչպես նաև ծիրանաչիրը կարգավորում են նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը: Սալորաչիրը գերազանց կերպով կարգավորում է ճնշումը, օգնում պայքարել օնկոլոգիական հիվանդությունների դեմ: Թզի չիրն օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց:

Կանաչ սմուզիներ

600x580

Կանաչ սմուզիներ կարելի է պատրաստել թարմ տերևային բանջարեղենից՝ կաղամբից, սպանախից, մի քիչ անանուխից, տարբեր կանաչիներից: Ամենամեծ օգուտն այդ սմուզիներից կլինի, եթե դրանց մեջ օգտագործվեն միայն թարմ բանջարեղեն և մրգեր, իսկ սովորական կաթի կամ յոգուրտի փոխարեն ավելացնել կոկոսի կամ նշի կաթ:

Բանանով կանաչ սմուզիի պատրաստման բաղադրատոմս.

Բլենդերում 10-20 վայրկյանի ընթացքում խառնեք 2 բանան, 2 բաժակ թարմ նարնջի հյութ կես բաժակ տերևային կաղամբ, ¼-ական բաժակ մաղադանոս, համեմ և անանուխ: Օգուտի համար խորհուրդ է տրվում այն խմել պատրաստելուց անմիջապես հետո: Հակառակ դեպքում՝  պահեք սառնարանում:

Ընկույզ

600x580

Ընկուզեղենը վիտամինների, բջջանյութի և Օմեգա-3 յուղաթթուների աղբյուր է: Բացի այդ այն պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ուղեղի և իմունային համակարգի առողջության համար:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին