Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կոնյակով դիմակներ` առողջ մազեր ունենալու համար

Կոնյակով դիմակներ` առողջ մազեր ունենալու համար

02.05.2019
Կոնյակը բացի ոգելից խմիչք լինելուց նաև օգտակար է մազերի աճի և նրանց առողջ վիճակի պահպանման համար:
Կոնյակով դիմակներն արագացնում են մազերի աճը, թույլ չեն տալիս մազերին յուղոտվել, ազատում են թեփից, կանխում են մազաթափությունը:
 
Ներկայացնում ենք մի քանի դիմակներ, որոնք կօգնեն վերականգնել վնասված մազերը: Կոնյակով ու կաղնու կեղևով դիմակ յուղոտ մազերի համար
 
Բաղադրիչները՝ Կաղնու կեղև- 1 ճաշի գդալ Կոնյակ-50 գրամ Մեղր-2 ճաշի գդալ Պատրաստման եղանակը՝ Կաղնու կեղևը խառնել կոնյակի հետ ու թողնել 4 ժամ: Որից հետո խառնուրդը քամել ու խառնել հալեցված մեղրի հետ: Պատրաստի խառնուրդը քսել մազարմատների վրա ու կես ժամ թողնել պոլիէթիլենային տոպրակով ու սրբիչով փաթաթած: Լվանալ տաք ջրով: Չոր մազերն ամրապնդող ձվի դեղնուցով ու յուղով դիմակ Բաղադրիչները՝ Կոնյակ- 1 ճաշի գդալ, Եգիպտացորենի յուղ-1 ճաշի գդալ, Ձվի դեղնուց-2 հատ Պատրաստման եղանակը՝ Խառնել դեղնուցը յուղի հետ ու ավելացնել կոնյակը: Ստացված զանգվածը քսել մազարմատների մեջ ու տաքացնել սրբիչով: Դիմակը մազերի վրա թողնել կես ժամ: Լվանալ տաք ջրով: Մազերի աճը արագացնող կոնյակով ու մանանեխով դիմակ Բաղադրիչները՝ Մանանեխի փոշի -1 ճաշի գդալ Կոնյակ-2 ճաշի գդալ Հալվեի հյութ (алоэ)-1 ճաշի գդալ Սերուցքային կարագ-2 թեյի գդալ Ձվի դեղնուց- 2 հատ Պատրաստման եղանակը՝ Մանանեխը խառնել կոնյակի հետ ու խառնուրդին ավելացնել մնացած բաղադրիչներն ու քսել մաքուր մազերի վրա, տարածել մինչև մազարմատներ ու տրորել: Դիմակը մազերի վրա պահել 20 րոպե: Լվանալ մեծ քանակությամբ տաք ջրով ու շամպույնով: Կոնյակով սնուցող դիմակ կոտրատվով ծայերով մազերի համար Բաղադրիչները՝ Կոնյակ- 1 ճաշի գդալ Գերչակի յուղ – 1 ճաշի գդալ Հալվեի հյութ (алоэ) – 1 ճաշի գդալ Գազարի հյութ- 1 ճաշի գդալ Պատրաստման եղանակը՝ Բոլոր բաղադրիչները խառնել, մինչև ստացվի միատարր զանգված ու քսել մազարմատներին: Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով ու տաքացնել սրբիչով: Կես ժամ հետո դիմակը լվանալ դասական տարբերակով, այսինքն լվանալ շամպույնով: Կոնյակով դիմակները, սակայն, չի կարելի օգտագործել գլխի մաշկի հյուսվածքների միկրովնասման, մաշկի գերզգայնության և ալերգիայի դեպքում:
 
 
 

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին