Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Բրաունի կաթնաշոռով և բալով

Բրաունի կաթնաշոռով և բալով

06.05.2019

Հիմնական բաղադրատոմսում գրված է, որ բրաունին պետք է ունենա հարուստ շոկոլադե համ և խոնավ մեջնամաս: Բացի այդ այն ունի ծիրանե շերտ և ընկույզ: Սակայն կա նաև այլ համեղ տարբերակներ:

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- Սև շոկոլադ` 100գր
- Սերուցքային` կարագ` 120 գր
- Շաքարավազ` 150 գր
- Ձու` 4 հատ
- Ցորենի ալյուր` 150 գր
- Փխրեցուցիչ` 1թեյի գդալ
- Կաթնաշոռ` 300 գր
- Վանիլինին` 2 գր
- Բալ` 400 գր
- Աղ` մեկ պտղունց:

Պատրաստման եղանակը.

600x580

1. Շոկոլադը հալեցրեք սերուցքային կարագի հետ ջրային բաղնիքի վրա:

2. Այլ տարայում հարեք 2 ձու և 50 գր շաքարավազ: Ավելացրեք աղ և վանիլին:

3. Պատրաստեք կրեմը. խառնեք կաթնաշոռը 100 գր շաքարավազի և 2 ձվի հետ: Հարեք բլենդերով մինչև նուրբ զանգված ստանալը:

4. Շաքարավազով հարած հավկիթներին ավելացրեք հալեցրած շոկոլադը, այնուհետև ավելացրեք փխրեցուցիչը և մաղած ալյուրը: Խառնեք:

5. Վերցրեք բարձր պատերով kaxapa8 և վրան սերուցքային կարագ քսեք, լցրեք խմորի 1/3:

6. Հարթացրեք մակերեսը, վրան լցրեք կաթնաշոռային զանգվածի կեսը: Այնուհետև վրան հավասարաչափ տեղադրեք բալը:

7. Կրկին լցրեք խմորը, կաթնաշոռային զանգվածը, բալը և կրկին խմորը:

8. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 °C: Եփեք աղանդերը 40-50 րոպե:

9. Սպասեք թող սառի, հանեք կաղապարից:

Այն կարող եք մատուցել սուրճի կամ թեյի հետ: Բարի ախորժակ ։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին