Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

5 ամենատարածված սխալ սանրվածքի ընտրության ժամանակ

5 ամենատարածված սխալ սանրվածքի ընտրության ժամանակ

07.05.2019

Բոլորին հայտնի է հին ասացվածքը՝ մազերը կանանց զարդն են, սակայն սխալ ընտրված սանրվածքը կարող է չար կատակ խաղալ մեր հետ, գումարելով մի քանի տարի կամ աղավաղելով դիմագծերը: Եթե դուք թույլ եք տվել ներքոնշյալ սխալները, ապա պետք է շուտ շտկեք դրանք:

Սխալ 1․ մազերի ոչ ճիշտ գույն

Սա ամենատարածված սխալներից է, որը թույլ են տալիս կանայք և աղջիկները: Շատ վառ գույն, կամ մուգ գույն,կարելի է տարբեր կերպ սխալվել, սակայն յուրաքանչյուր սխալ կանդրադառնա ձեր արտաքինի վրա:
Մուգ գույնը ավելացնում է տարիքը: Եթե դուք 35 տարեկան եք, այն կարող է չար կատակ խաղալ ձեր հետ՝ ավելացնելով 10 տարի: Ինչպես նաև չարժե, որ շիկահերները մազերը ներկեն սև, իսկ բաց մաշկով աղջիկները ներկեն սառը գույներով, քանի որ այս կերպ արտաքինը կդառնա ավելի քիչ արտահայտիչ, իսկ մաշկը կթվա հոգնած:

Կարմիր երանգները խնդրահարույց մաշկի համադրությամբ կտան սարսափելի արդյունք: Բոլոր թերությունները կշեշտադրվեն:

Գունավոր խոպոպները սազում են միայն երիտասարդ աղջիկներին: 35-ից հետո պետք է դրանց շատ զգույշ վերաբերվել: Շատ վառ տոները սազում են դեռահաս աղջիկներին, այլ ոչ նրբագեղ կնոջը:

600x580

Սխալ 2․ գունաթափում

Շատ կանայք սխալ են թույլ տալիս և անում կոնտրաստային գունաթափում: Սակայն այդպիսի սանրվածքը էժանագին և երբեմն վուլգար տեսք է ունենում:

Ավելի ճիշտ կլինի ներկել կամ մեկ-երկու տոն բացացնել մազերը:

Սխալ 3․ մազերի սխալ երկարություն

600x580

Չափազանց երկար մազերին գրեթե անհնար է ծավալ տալ դրանց քաշի պատճառով, որն իրենց ներքև է իջեցնում: Իսկ «լպստած» սանրվածքներ սազում են միայն երիտասարդ աղջիկներին:

Սակայն շատ կարճ մազերը նույնպես ոչ բոլորին են սազում: Այն շեշտը դնում է պարանոցին և, եթե այն բավականաչափ երկար չէ, ապա գլուխը ոչ հավասարաչափ է նայվում: Բացի այդ՝ մի փոքր ավել քաշ ունեցող 30 անց կանանց դեպքում այն կոպտացնում է արտաքինը:

Մազերի լավագույն երկարությունը մինչև ուսերն են: Այդ կերպ կարելի է պահպանել ծավալը: Բացի այդ, այս երկարությունը կընդգծի ձեր առավելությունները:

Սխալ 4․ ճակատի հերափունջ

Այն լինում է կամ չափազանց կարճ կամ շատ երկար: Ամենալավ տարբերակը միջին հաստության, մինչև հոնքեր հասնող հերափունջն է: Այս ձևը նաև երիտասարդացնում է:

Սխալ 5․ հերակալ-կոկորդիլոս

Այս հերակալը շատ հարմար է օգտագործման համար, սակայն դրանով հայտնվելը ըստ ոճաբանների գեղեցիկ չէ: Այն կարելի է օգտագործել տանը կամ ծովափին, սակայն ոչ երբեք հասարակության մեջ:

Եթե դուք նկատել եք այս սխալներից որևէ մեկը ձեր մոտ, ապա անհապաղ ուղղեք այն և կտեսնեք, թե ինչ դրական ազդեցություն դա կթողնի ձեր վրա: Իզուր չէ, որ ասվում է, եթե ցանկանում ես փոխել կյանքդ, սկսիր սանրվածքից:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին