Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

 Օդրի Հեփբըրնն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասել է…

08.05.2019
  • Ամենակարևորն այն է, որ վայելեք կյանքը, երջանիկ լինեք, հավատացեք՝ ուրիշ ոչ մի բան կարևոր չէ:

 

  • Գրավիչ շուրթեր ունենալու համար արտաբերեք բարության խոսքեր: Գեղեցիկ աչքեր ունենալու համար՝ փնտրեք լավ մարդկանց: Բարեկազմ լինելու համար կիսեք ձեր ուտելիքն աղքատների հետ:

 

  • Կյանքը խնջույքի պես բան է. պետք է միշտ լավ հագնված լինել:

 

  • Տարիքի հետ հասկանում ես, որ երկու ձեռք ունես և դրանցից մեկը քեզ օգնելու, իսկ մյուսը ուրիշներին աջակցելու համար է:

 

  • Երբեք չզղջաք այն ամենի համար, ինչը ձեզ ժպիտ է պարգևել: 

  • Իմ ամենամեծ հաղթանակն ինքս ինձ հետ ապրելու, իմ թերություններն ընդունելու կարողությունն է: Ես շատ հեռու եմ կատարյալ մարդու կերպարից, բայց ես եկել եմ այն եզրակացությանը, որ իրականում այդքան էլ վատը չեմ: 

 

  • Երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են: 

 

  • Ես չեմ ցանկանում միայնակ լինել, ես ցանկանում եմ, որ ինձ ժամանակ առ ժամանակ հանգիստ թողնեն:

 

  • Գեղեցիկ ծերանալը շատ կարևոր է: 

 

  • Ես ինտրովերտ չեմ… ես սիրում եմ սեփական ներկայությունս վայելել, սիրում եմ դուրս գալ, սիրում եմ երկար քայլել շներիս հետ,  նայել ծառերին, ծաղիկներին և երկնքին: 

  • Անկեղծ ասած ես մինչ օրս էլ հեքիաթներ եմ կարդում և ասեմ ձեզ՝ ինձ դա դուր է գալիս: 

 

  • Արցունքներն ավելի կարևոր են, քան ժպիտը, քանի որ մենք շատ հաճախ ենք ժպտում, բայց արտասվում ենք միայն նրանց պատճառով, ում սիրում ենք: 

 

  • Սեքսուալությունը կնոջ ներսում է թաքնված:

 

  • Նվիրել, նշանակում է ապրել. եթե դադարես նվիրել, կդադարես ապրել:

 

  • Այն, ինչ սովորել եմ, սովորել եմ ֆիլմերից: 

  • Ես իմ  կյանքին շատ լուրջ չեմ վերաբերվում, բայց ես լուրջ եմ վերաբերվում այն ամենին, ինչ անում եմ կյանքում:

 

  • Կյանքում ամենակարևոր աշխատանքը մայր լինելն է: 

 

  • Միջիս սեքսուալությունը ցույց տալու համար ես անկողնու կարիք չունեմ. անգամ խնձորներ պոկելուց կամ անձրևի տակ կանգնելուց ես կարող եմ սեքսուալ տեսք ունենալ:

 

  • Երջանկությունն առողջ լինելու և կարճ հիշողություն ունենալու մեջ է: 

 

  • Դու չես կարող սեր մուրալ. այն երկնքի նվերն է քեզ, որը կարող է և չլինել:

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին