Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

10 գեղեցիկ look ՝ առանց կրունկի

10 գեղեցիկ look ՝ առանց կրունկի

10.05.2019

Կարծում եք շքեղ տեսք ունենալու համար պարտադի՞ր են բարձրակրունկները:

Ահա ապացույցներ, որ տափակ տակացույով կոշիկները նույնպես կարող են ստեղծել նրբագեղ և կանացի կերպար:

 

Բայքերի ընկերուհի

Կոպիտ կեդերը կամ երկարաճիտ կոշիկները հեշտությամբ կընկերանան ճղրտված ջինսե շորտերի և տղամարդու ոճի սպիտակ վերնաշապիկի հետ:

600x580

Ուղղակի casual

Նորաձև լոֆերները կարող եք կրել կտրված ծայրերով ջինսերի և ասիմետրիկ վերնաշապիկի կամ թոպի հետ:

600x580

Ծովային ոճ

Ծովային ոճով կերպարները շատ լավ են «աշխատում» ամռանը: Լրացրեք կերպարը մուգ կապույտ բլեյզերով, կիսաշրջազգեստով և սլիփերներով կամ քուղակապով բալետկաներով:

600x580

Պլատֆորմայի վրա

Համատարած պլատֆորմը շարունակում է մնալ նորաձև: Որպեսզի այսպիսի կոշիկով կերպարը շատ կոպիտ չնայվի, կրեք այն փոքրիկ կանացի զգեստով:

600x580

Կոմբինեզոն

Որպեսզի արդիական ջինսե կոմբինեզոնը շատ թուլացած կերպար չստեղծի, կրեք այն նորաձև բլուզով՝ կտրված ուսերով և լոֆերներով:

600x580

Բոկոտիկներ և ամառ

Արդիական կոպիտ բոկոտիկները պլատֆորմայի վրա կարող են հիանալի սազել աշխատանքային կերպարի, ինչպես նաև ժամադրության կամ նորաձև միջոցառման համար: Կրեք այն լակոնիկ կիսաշրջազգեստով, դասական ժակետով և հասարակ թոփով:

600x580

Միլիթարի և կանացիություն

Միլիթարի (զինվորական) ոճը կարող է կանացի երևալ՝ բավական է միայն խաղալ կոնտրաստների վրա և լրացնել կերպարը կոպիտ երկարաճիտ կեծիկներով և զինվորական ոճի կոմբինեզոնով կամ զգեստով: Այս ոճը գեղեցիկ կլինի թեթև լոքոններով և կոկիկ դիմահարդարման հետ:

600x580

Սպիտակ

Total white look-ը հիանալի գաղափար է ամռան համար: Ավելի դեմոկրատիկ տեսք ստանալու համար ընտրեք հասարակ սպիտակ կեդեր կամ սպորտային կոշիկներ:

600x580

Ոչ ձանձրալի դասական

Դասական միդի կիսաշրջազգեստի, բազային թոպի կամ բլեյզերի հավաքածուն լրացրեք նավակ կոշիկներով՝ գրասենյակի համար և սպորտային կոշիկներով դրանից դուրս:

600x580

Մետալլիկ և դենիմ

Մետալլիկ բրոգները, լոֆերները կամ օքսֆորդները օպտիմալ տարբերակ են ձեր համար, եթե դուք նախընտրում եք մինիմալիզմ ոճը և դուրս չեք գալիս տարբեր ջինսերից և լակոնիկ թոփերից:

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին