Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչ մթերք չպետք է ներառել աղցանների մեջ, եթե ցանկանում եք նիհարել

Ինչ մթերք չպետք է ներառել աղցանների մեջ, եթե ցանկանում եք նիհարել

10.05.2019

Նրանք, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ, սննդակարգում անպայմանորեն պետք է ընդգրկեն աղցաններ: Սակայն ոչ բոլոր աղցաններն են օգտակար, եթե ձեր նպատակն, իրոք, քաշ գցելն է:

Ճիշտ բաղադրատոմսն այսպիսի տեսք ունի. նախ՝ բանջարեղենային հիմք, որը ուտեստին տալիս է ոչ կալորիական ծավալ: Բազմերանգ թարմ բանջարեղենն ու տերևներով կանաչեղենն այստեղ մրցակցությունից դուրս են:

Հաջողության երկրորդ գրավականը դիետիկ սպիտակուցն է, որն ապահովում է կուշտ լինելու զգացողություն. օրինակ՝ բրինձը, ոստրը, լոբին և ոսպը, ընկույզն ու արևածաղիկը, հավի կտորներ: Ի վերջո՝ օգտակար են բուսական յուղերը. դրանք ոչ միայն օգնում են յուրացնել վիտամիններն ու միկրոտարրերը, այլև մասնակցում են ճարպային փոխանակմանը՝ օգնելով ձեզ նիհարել:

Բուսական յուղի, մանանեխի, կիտրոնի հյութի և համեմունքների կամ ավոկադոյի կտորների խառնուրդ՝ ահա թե ինչ ի նկատի ունենք:

Խուսափեք աղցաններում օգտագործել այս բաղադրիչները և արագ կնիհարեք

1. Պաքսիմատ և մակարոն

600x580

Ճերմակ պաքսիմատը շատ ախորժաբեր է նայվում աղցաններում և լիովին թեթև են թվում, սակայն, կախված, թե ինչից է պատրաստված, ուտեստին կարող են լրացուցիչ 200 կալորիա հաղորդել: Ավելորդ, որովհետև ցորենի բարձրակարգ ալյուրից պատրաստված սննդամթերքը՝ արագ ածխաջրեր են, որոնցից պետք է հետևողականորեն խուսափել: Նույնը վերաբերվում է մակարոնին, սպիտակ բրնձին:

2. Թեթև մայոնեզ

Յուղազերծված մթերքների մեջ, իրոք, չկան ավելորդ կալորիաներ: Սակայն բազմաթիվ են այն մթերքները, որոնք ավելի են խանգարում նիհարելուն, քան յուղը: Օրինակ՝ օսլան և շաքարը, որոնց արտադրողներն ավելացնում են, որպեսի համեղ դարձնեն արտադրանքը: Այս երկուսը ի չիք կդարձնեն այն օգուտը, որը տալիս է աղցանը: Այնպես որ, որպես հավելում ավելի լավ է օգտագործեք միջին յուղայնության մածուն:

3. Չրեր

600x580

Թարմ մրգերն ու հատապտուղները հարմար միջոց են աղցանը հետաքրքիր դարձնելու համար, հատկապես, եթե ընտրեք դրանցից պակաս քաղցրները. ցիտրուսայինների կտորներ, բալ կամ հապալաս, կանաչ խնձոր: Սակայն չրերը՝ այլ հարց են: Ծիրանի, սև սալորի և համանման մրգերի չրերի մեջ պարունակվում է 22 շաքար՝ յուրաքամչյուր 100 գ մեջ, ինչն, իհարկե, լավագույն ընտրությունը չէ նիհարել ցանկացողների համար:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին