Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գետնանուշի վնասակար և օգտակար հատկությունները

Գետնանուշի վնասակար և օգտակար հատկությունները

14.05.2019

Գիտնականները համոզված են, որ բոլոր ընկույզները օգտակար են: Սակայն յուրաքանչյուր տեսակ ունի տարբեր բաղադրություն, այդ պատճառով օգուտն էլ տարբեր է:

Գետնանուշը (արախիսը) հարուստ է պոլիֆենոլներով: Դրանք հատուկ նյութեր են, որոնք ազդում են հակաօքսիդանտների նման, ինչպես նաև նպաստում հյուսվածքների վերականգմանը: Այսինքն, ընկույզները օգնում են երկարացնել երիտասարդությունը և մաքրել օրգանիզմը ազատ ռադիկալներից: Գետնանուշի մեջ շատ են սպիտակուցը, չհագեցված թթուները և օգտակար յուղերը: Այս ընկույզները նաև պարունակում են շատ վիտամիններ և հանքային նյութեր, սակայն ամենաշատը B և E խմբի վիտամիններն են:

Գետնանուշը նպաստում է նյարդային համակարգի, մկաններրի ամրապնդմանը և էներգիայի հիանալի աղբյուր է: Այս ընկույզից ստանում են կաթ, որը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց:

600x580

Գետնանուշը ավելի լավ է օգտագործել հում կամ առանց յուղ տապակած: Աղի ընկույզներից ավելի լավ է խուսափել՝ բացի մեծ քանակության աղից դրանց մեջ ավելացնում են տարբեր «համեմունքներ» ու կոնսերվատներ, որոնք ուժեղացնում են համը և զրոյացնում գետնանուշի օգտակար հատկությունները:

Բացի մեծ օգտակարությունից, գետնանուշն իր մեջ պարունակում է նաև բազում վտանգներ: Նրա մեջ կան 11 ալերգեն նյութեր: Բացի այդ, նյութերը, որոնք կան արախիսում, թնդացնում են արյունը, մեծացնում խցանումների ձևավորման ռիսկը և կարող են նպաստել հոդերի բորբոքային գործընթացներին:

Այս ընկույզի մեկ այլ բացասական կողմը նրա բարձր կալորեականությունն է. 100 գրամում պարունակում է 622 կկալ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին