Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

 Առավոտյան նախաճաշն օրվան ճիշտ ընթացք տալու կարևոր բաղադրիչն է

Առավոտյան նախաճաշն օրվան ճիշտ ընթացք տալու կարևոր բաղադրիչն է

15.05.2019

Նախաճաշը առավոտյան կարեւոր բաղադրիչ է օրը ճիշտ եւ արդյունավետ սկսելու համար: Մեզնից յուրաքանչյուրը առավոտյան նախաճաշի փոխարեն փորձում է ինքն իրեն խաբել մեկ բաժակ թեյով, կամ էլ շտապելու արդյունքում ուտում է ինչ պահատի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավոտյան մեկ բաժակ սուրճ խմելը կարկանդակով կամ բուտերբրոդով, աշխատանքի թեժ պահին արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ նվազեցնում է: Մեր օրգանիզմը սկսում է ածխաջրերի կարիք զգալ, որը արտահայտվում է քաղցրի նկատմամբ պահանջով այն պահին, երբ դրա առկայությունը ընդհանարպես ցանկալի չէ: Իսկ այն պահին, երբ ստամոքսում հայտնվում է ավելի հագեցած սնունդ, մեր օրգանիզմը այն դանդաղ փորձում է ամեն կերպ մարսել: Այս պարագայում աշխատելու համար էներգիա չի մնում: Այնպես որ, ավելի լավ է հետևել ճիշտ սննդակարգի կանոններին և խուսափել հետագա խնդիրներից:

Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես է հարկավոր ճիշտ նախաճաշել, քանի որ ճիշտ նախաճաշը շատ կարևոր է: Ըստ սննդաբանների, նախաճաշին անհրաժեշտ է օգտագործել երկար ժամանակ էնեգիայով ապահովող շիլաներ, կաթնամթերք , մրգեր: Խորհուրդ է տրվում նաև ուտել մեղր, որը նույնպես էներգիայի աղբյուր է և ամբողջ օրվա ընթացքում ապահովում է լավ տրամադրությւոն և ուժ՝ աշխատելու համար:Ճիշտ նախաճաշը կարելի է սկսել բնական հյութով, օրինակ՝ նարնջի, որը և հարուստ է վիտամիններով, և հագեցնող է: Առավոտը կարելի է սկսել նաև միրգ ուտելով՝ օրինակ խնձորով: Պանիրը նույնպես լավ նախաճաշ է:

Գիտնականների կատարած հետազոտությունների համաձայն, առավոտյան նախաճաշը ազդում է նաև մարդու առօրյա գործունեության վրա: Այն դիետայի լավագույն տարբերակներից է: Առավոտվա ճիշտ չափաբաժինը կարող է կանխել շատակերությունը և բարելավել սննդի որակը` փոխարինելով վնասակար սննդին: Իսկ ահա նրանք, ովքեր հրաժարվում են նախաճաշից, գիտնականները առաջարկում են խախտել իրենց ավանդույթն ընդամենը երեք օր, որի ընթացքում իրենց օրգանիզմը կհասցնի հարմարվել սնման նոր ռեժիմին:

Բացի նախաճաշի սննդարար հատկություններից, նախաճաշի գեղեցկությունը նույնպես կարող է մեծ էներգիա տալ մարդուն: Առավոտյան նախաճաշը շատ կարևոր է օրվան ճիշտ ընթացք տալու համար: Առավոտը սկսեք նախաճաշից և օրը սկսեք դրական:

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին