Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

7 ամենաօգտակար նախաճաշերը, որոնք դուք երբևէ պատրաստել եք

7 ամենաօգտակար նախաճաշերը, որոնք դուք երբևէ պատրաստել եք

17.05.2019

Օգտակար և սննդարար նախաճաշը առույգության և արդյունավետ օրվա երաշխիքն է: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առավոտյան պատրաստել ոչ միայն համեղ, այլ նաև սննդարար նախաճաշ:

Բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են սովորական շիլայից կամ ձվածեղից, bigpicture.ru-ն առաջարկում է փորձել նախաճաշի յոթ կատարյալ տարբերակ, որոնք հարմար են ընտանիքի բոլոր անդամներին։

1. Վարսակաձավարով բլիթ

овсяноблин, завтрак

Բաղադրիչներ

1 ձու և մեկ սպիտակուց (կամ երկու ձու)  

3 ճաշի գդալ վարսակաձավարի փաթիլ  

3 ճաշի գդալ կաթ

Կակաո (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Խառնում ենք բոլոր բաղադրիչները, լցնում թավայի մեջ (ցանկության դեպքում մի փոքր կարագ ենք ավելացնում): Մի քանի րոպե փակ կափարիչի տակ տապակում ենք բլիթը մի կողմից, ապա՝ մյուս: Բլիթի վրա լցնում ենք ցանկացած խճողակ և մեջտեղից ծալում: Կարելի է մատուցել նաև օմլետի տեսքով:

2. Խնձորով և կակաչասերմով կաթնաշոռային թխուկ

Творожная запеканка с яблоком и маком, завтрак


Բաղադրիչներ

100 գր կաթնաշոռ

1 ձու

1/2 թեյի գդալ մեղր

1/2 խնձոր

1 թեյի գդալ կակաչասերմ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը խառնում ենք ձվի հետ: Ապա ավելացնում ենք մեղրը, կակաչասերմը և կտրատած խնձորը: Պատրաստում ենք ջեռոցում 15-20 րոպե։ Ջեռոցի տաքությունը պետք է լինի 200 °С:

3. Բլիթներ դդմիկից

Кабачковые оладьи, завтрак

Բաղադրիչներ

250 գր դդմիկ (ցուկինի)

2 ձու

30 գր տարեկանի փաթիլներ

Աղ, պղպեղ` ըստ ճաշակի

Կաթնաշոռ

Բնական յոգուրտ (մածուն)

Պատրաստման եղանակը

Քերիչով մանրացնում ենք դդմիկները, ավելացնում ձվերը, հետո տարեկանի փաթիլները։ Խառնում ենք, ավելացնում աղ և պղպեղ` ըստ ճաշակի: Դնում ենք թավայի մեջ և երկու կողմից տապակում: Սոուսի պատրաստման համար նախընտրած մասնաբաժիններով խառնում ենք կաթնաշոռը և յոգուրտը մինչև առաջանա թթվասերանման զանգված։ Բլիթները մատուցում ենք տաք վիճակում, վրայից լցնում սոսուսը:

4. Բիսկվիտային ռուլետ

Бисквитные рулетики, завтрак

Բաղադրիչներ

100 գրամ եփած բրինձ

1 հատ ձու և 2 սպիտակուց

80 գրամ կաթնաշոռ

Մոշ կամ ցանկացած այլ հատապտուղ (կարելի է նաև փոխարինել բանանով)

Պատրաստման եղանակը

Խառնում ենք եփած բրինձը և սպիտակուցը, տապակում ենք երկու կողմից թավայի մեջ (ցանկալի է առանց կարագի): Խառնում ենք կաթնաշոռը հատապտուղների կամ բանանի հետ մինչ միասեռ զանգվածի գոյացումը: Կաթնաշոռի խճողակը դնում ենք բլիթի վրա և պատրաստում ռուլետներ:

5. Վարսակաձավարով խնձոր

Яблоко с овсяными хлопьями, завтрак

Բաղադրիչներ

Կաթնաշոռ

Դարչին՝ ըստ ճաշակի

Մշկընկույզ` ըստ ճաշակի

Մի պտղունց կակաչասերմ

Ընկույզ

1 ճաշի գդալ վարսակաձավարի փաթիլ

Մի քիչ մեղր

Պատրաստման եղանակը

Վերցնում ենք խոշոր կարմիր խնձոր (որքան մեծ, այնքան լավ): Զգուշորեն հեռացնում ենք միջուկը: Խնձորի մեջ լցնում ենք 1 ճաշի գդալ կաթնաշոռ, 1-2 ճաշի գդալ վարսակաձավարի փաթիլներ, ավելացնում ընկույզը (ջարդած կամ ամբողջական), վրայից ավելացնում կակաչասերմն ու դարչինը: Դնում ենք ջեռոցը և թխում 15 րոպե կամ մինչև խնձորի փափկելը: Մատուցում ենք տաք կամ սառը վիճակում: Կարելի է ավելացնել բնական յոգուրտ կամ կաթնշոռ:

6. Վարսակաձավարով փանքեյք

Овсяные панкейки, завтрак

Բաղադրիչներ

50 գր վարսակաձավարի փաթիլ  

2 ձու  

15 գր. չամիչ շ

Շաքարի փոխարինիչ կամ մի քանի կաթիլ մեղր

50 գր յուղազրկված կաթնաշոռ

Պատրաստման եղանակը

Գդալով խառնում ենք բոլոր բաղադրիչները: Տապակում ենք երկու կողմից: Մատուցում ենք ուտեստը տաք վիճակում, ցանկության դեպքում որպես թոփինգ կարելի է ավելացնել կաթնաշոռ (5 տոկոսանոց յուղայնության):

7. Բաժակով վարսակաձավար

Овсянка в банке, завтрак

Բաղադրիչներ

1/2 բաժակ վարսակաձավարի փաթիլ

Կաթնաշոռ

Բնական յոգուրտ

1 բանան

Հատապտուղներ՝ ըստ ճաշակի

Մի պտղունց կակաո կամ դարչին (ըստ ցանկության)

1 թեյի գդալ մեղր (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Բանկայի կամ բաժակի մեջ շերտերով լցնում ենք վարսակաձավարը, կաթնաշոռը, 2 ճաշի գդալ յոգուրտը, կտրատած բանանը (ամբողջությամբ կամ կեսը), ավելացնում ենք հատապտուղները: Ցանկության դեպքում վրայից ավելացնում ենք կակաո կամ դարչին: Ծածկում ենք կափարիչով, դիշերն այդպես թողնում: Առավոտյան վայելում ենք շատ համեղ վարսակաձավարը: Ցանկության դեպքում ավելացնում ենք մեղր: -0-

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին