Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Աստղագուշակ մայիսի 2019 թ

Աստղագուշակ մայիսի 2019 թ

21.05.2019

2019 թվականի մայիսի ընթացքում մոլորակները բազմիցս մեզ կկանգնեցնեն դժվարին ընտրության առջև: Չսխալվելու համար հարկ է լսել ներքին ձայնին: Վերջինիս հնչեղությունը բարձրացնելուն կօգնեն մեդիտացիան և այլ հոգեբանական վարժանքները:

Մայիսի առաջին տասնօրյակում խորհուրդ է տրվում չխառնվել ուրիշի գործերին, ձեռնպահ մնալ քննադատական դիտողություններ ու խորհուրդներ տալուց և ավելի շատ ժամանակ տրամադրել ինքներդ՝ ձեզ, կարգավորեք ձեր կյանքը:

Ընկերական հարաբերությունները, որոնք կձևավորվեն մայիսի 11-20-ը, կլինեն անկայուն և երկար կյանք չեն ունենա: Սակայն դա չի նշանակում, որ ծանոթություններից պետք է խուսափել: Դրանց շնորհիվ դուք կկարողանաք աշխարհին նայել ուրիշի աչքերով և, նույնիսկ, որոշ սկզբունքներ կվերանայեք: Դա «նորացման» փուլն է, երբ տեղի է ունենում արժեքների վերագնահատում, և կյանքը դրանից էապես փոխվում է:

22-30 ընկած ժամանակահատվածում ճիշտ տրամադրվածության դեպքում ձեզ կհաջողվի կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Մի կողմ թողեք վախերն ու անհանգստությունները և ոչ մի դեպքում լավատեսությունը մի կորցրեք:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Խոյ

Եկել է մեծ փոփոխությունների ժամանակը՝ դուք պատրա՞ստ եք: 2019 թվականի մայիսը հրաշալի ժամանակահատված է այն ամենի համար, ինչը կապաված է կրթության, այլ երկրներ ճանապարհորդության, արտասահմանցիների հետ համագործակցության: Որոշ Խոյեր կմտածեն արտագաղթելու մասին, տեղափոխությունը հաջաղությամբ կպսակվի:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Ցուլ

Շրջապատեք ձեզ համախոհներով: 2019 թ. մայիսի 8-ից մինչև հունիս ընկած ժամանակահատվածը հաջող է եկամուտների մեծացման համար՝ ի հաշիվ պետքական մարդկանց հետ շփումների: Շատ կարևոր է այս շրջանում լինել հարաբերությունների համար բաց. նրանք, ովքեր կհանդիպեն այդ ճանապարհին, կդառնան նախատեսված ծրագրերի իրականացման ձեր օգնականներ:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Երկվորյակներ

Պատրաստ եղեք ոչ միայն ստանալուն, այլ նաև տալուն: 2019 թ. մայիսի 8-ից հունիսի 2-ը բարենպաստ կլինի ծանոթությունների, համագործակցության, հասարակական կյանքում ակտիվ մասնակցության, իրավական հակասությունների կարգավորման և ամուսնության համար: Մայիսը կդնի ամեն ինչի հիմքը:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Խեցգետին

Փնտրեք ձեզ ու մի վախեցեք նորը փորձելուց: Մայիսը ձեզ համար շատ կարևոր ամիս է: Առաջին պլան կմղվեն ինքնաճանաչման և ինքնադրsևորման հարցերը: Առաջիկա ամիսները դուք կնվիրեք ձեր տաղանդներին և ունակություններին համապատասխան կիրառություններ գտնելուն: Հնարավոր է գործունեության ոլորտի կտրուկ փոփոխություն կամ ի հայտ կգա նոր հոբբի:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Առյուծ

Ուշադրություն` երկրորդ շնչառություն է բացվում: 2019 թ մայիսի 8-ից մինչև հունիս ստեղծագործական թռիչքների, սիրո և հաճույքների շրջան է: Շատ Առյուծների սպասում է ընտանեկան համալրում:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Կույս

Ձեր տունը դարձրեք ավելի հարմարավետ: Մայիսին ձեզ համար սկսում է շատ կարևոր փուլ. 2019 թ. մայիսի 8-ից մինչև հունիս մեծ փոփոխությունների շրջան է, որոնք կառնչվեն բնակարանային և ընտանեկան խնդիրներին: Չի բացառվում, որ դուք կայացնեք տեղափոխվելու, անշարժ գույք գնելու կամ վաճառելու որոշում, զբաղվեք տան շինարարությամբ:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Կշեռք

Բռնեք համընթաց քամին: Մայիսին ձեր երազանքներն ու ցանկությունները, ի վերջո, որոշակիորեն կուրվագծվեն: Այս ամիս դուք կհասցնեք անել շատ բան. ձեզ սպասում են ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական հաջողություններ: Եվ, ամենակարևորը, կկարողանաք նախկինում ստացած գիտելիքները կիրառել այնպես, որ ձեր եկամուտները մեծանան մի քանի անգամ:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Կարիճ

Մեծ գումարներ կստանաք: 2019 թ. մայիսի 8-ից մինչև հունիս ձեր առջև կբացվեն եկամուտները մեծացնելու հրաշալի հնարավորություններ: Գումարային մուտքերի աղբյուրները տարբեր կլինեն: Ուսումնասիրեք ներդրումներ կատարելու առանձնահատկությունները, եթե մինչ այդ գործ չեք ունեցել դրա հետ:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Աղեղնավոր

Ուրախալի փոփոխություններն արդեն շեմին են: Մայիսը ձեզ համար տարվա ամենակարևոր ամիսներից է: 2019 թ. մայիսի 8-ից մինչև հունիսը հոգեմաշ իրավիճակներից և խնդիրներից ազատագրվելու, ինչպես նաև լիարժեք ինքնադրսևորման ժամանակահատված է: Ձեզնից կպահանջվի խիզախություն ու նախաձեռնողականություն, և կյանքը շեշտակիորեն կփոխվի:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Այծեղջյուր

Չափավորություն մտցրեք թե խոսքերի մեջ, թե ծախսումների: 2019 թ. մայիսի 8-ից մինչև հունիսը ձեր սոցիալական ակտիվությունը մի փոքր կհանդարտվի, կնախընտրեք ավելի շատ ժամանակ անցկացնել միայնության մեջ: Սակայն դա չի նշանակում, որ լիովին կառանձնանաք գործերից: Կշարունակեք հրահանգներ տալ և կառավարել, բայց արդեն թաքուն՝ ստվերում մնալով:

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Ջրհոս

Ստվերից դուրս գալու ժամանկը եկել է: Ձեր կյանքում սկսվում է հրաշալի փուլ, սիրելի Ջրհոսներ: 2019 թ. մայիսի 8-ից մինչև հունիսը ձեր դերակատարությունը հասարակության մեջ էապես կբարձրանա: Դուք որոշումներ կընդունեք և կազդեք իրադարձությունների ընթացքի վրա, որոնցից կախված կլինեն շատերի ճակատագրերը։ Ձեր կյանքում կմեծանա ընկերների ու մտերիմների դերը․ կարող եք ապավինել նրանց օգնությանը։

Աստղագուշակ մայիսի 2019 թ. Ձկներ

Պատրաստվեք թռիչքի։ Մայիսին դուք զգալի առաջխաղացում կունենաք կարիերայում։ Հնարավոր է՝ փոխվի նաև ձեր սոցիալական կարգավիճակը։ Միայնակ ձկները բոլոր հնարավորություններն ունեն իրենց կապելու ամուսնական հանգույցով։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին