Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գրասենյակային թրենդներ. 5 իր, որոնք պետք է ունենալ ոճային տեսք ունենալու համար

Գրասենյակային թրենդներ. 5 իր, որոնք պետք է ունենալ ոճային տեսք ունենալու համար

22.05.2019

Առավոտյան 7-ին վերմակի տակից դուրս գալն, իսկապես, հերոսություն է, ինչը գրասենյակային աշխատողները ապրում են ամեն օր: Իսկ եթե դրա հետ մեկտեղ կրել նաև ձանձրալի, մռայլ հագուստ՝ դեպրեսիան իրան սպասել չի տա: Սակայն դա չի մտնում մեր պլանների մեջ: Եթե այդպես, ուրեմն հետևեք այս խորհուրդներին:

Դարսերով կիսաշրջազգեստ

Կարճ, դարսերով, ազնվական գույնի կիսաշրջազգեստն ձեզ կդարձնի կանացի և կբարձրացնի տրամադրությունը: Ուշադրություն դարձրեք, որ իրանի կարճ գիծը վաղուց արդեն անցյալում է, այսօր արդիական է երկար իրանով կիսաշրջազգեստները, որոնք թույլ են տալիս աղջիկներին ընդգծել իրենց փխրուն կառուցվածքը:

600x580

A-ձև զգեստ

Խիստ դրես-կոդով ընկերություններում այսպիսի ձևն արգելված է, սակայն այդ աստիճան խիստ գործատուներ քիչ են հանդիպում: Այդ պատճառով կարող եք լրացնել ձեր զգեստապահարանը այս ձևի փոքր սև զգեստով: Այն ոճային է և նրբություն է հաղորդում, բացի այդ՝ օգնում է թաքցնել կառուցվածքի փոքրիկ թերությունները:

600x580

Վզով սվիտեր

Այն աղջիկները, ովքեր հաճախ են մրսում աշխատանքային վայրում կարող են ձեռք բերել տարբեր գույների՝ կաթնագույն, երկնագույն, սուրճի գույն վզով սվիտերներ: Պետք չէ կարծել, որ այդ ընտրությունը ձեզ հետ կգցի նորաձևությունից: Հակառակը, այս տարվա ցուցադրություններում վզով սվիտերները եղել են գրեթե բոլոր դիզայներների մոտ: Հաշվի առնելով այս հագուստի ունիվերսալությունը՝ կարելի է համոզված ասել, որ նրանք երկար կմնան մեր հետ:

600x580

Պրինտով վերնաշապիկ

Ոճաբանները խորհուրդ են տալիս գրասենյակային գեղեցկուհիներին ձանձրալի սպիտակ վերնաշապիկի փոխարեն ընտրել յուրահատուկ պրինտով վերնաշապիկ: Առաջին փորձարկման համար ընտրեք մանր պուտիկներ կամ թեթևակի երևացող գծեր: Եթե ղեկավությունը դեմ չլինի, գերեք գործընկերներին կաթնագույն վերնաշապիկով փոքրիկ պուդելների նկարներով: Դրես-կոդի շրջանակներում ձեզ կօգնի մնալ դասական սև կիսաշրջազգեստը և խիստ ժակետը:

600x580

Նեղացող տաբաթներ 7/8 երկարությամբ

Կոշիկները տաբաթի տակ չթաքցնելու միտումը դեռ արդիական է, այդ պատճառով զարմանալի չէ, որ ամենատարածվածը բիզնես-լեդիների շրջանում նեղացող տաբաթներն են՝ կոճերից փոքր-ինչ բարձր երկարությամբ: Նրանք հիանալի համատեղվում են նավակ կոշիկների հետ:

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին