Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Prada նորաձևության տունը հրաժարվում է մորթու օգտագործումից

Prada նորաձևության տունը հրաժարվում է մորթու օգտագործումից

23.05.2019

Հանրահայտ Prada նորաձևության տունը հագուստներ և աքսեսուարներ պատրաստելից հարաժարվել է մորթու օգտագործումից։

ANSA գործակալության հաղորդմամբ՝ 2020 թվականի կանանց հավաքածուից սկսած, ապրանքանիշը կդադարի թողարկել բնական մորթուց պատրաստված արտադրանք։ Դրանով ընկերությունը կմտնի, այսպես կոչված՝ Fur Free Alliance-ի մեջ՝ կազմակերպությունների միավորում, որոնք հրաժարվել են մորթու օգտագործումից։ Ներկա դրությամբ այն ընդգկում է 50 ընկերություն՝ ավելի քան 40 երկրում։

«Այլընտրանքային նյութերի հետազոտությունները և մշակումները ընկերությանը թույլ կտան ստեղծարարության նոր բարձունքների հասնել»,-նշել է  Prada-ի ղեկավարությունը, ընդծելով, որ ապրանքանիշի հիմնարար սկզբունքներից են նորարարությունն ու սոցիալական պատասխանատվությունը։

Նախկինում բնական մորթուց հրաժարվել էին այնպիսի նորաձևության տներ, ինչպիսիք են Versace-ին, Furla-ն, Calvin Clein-ը, Ralph Lauren-ը, Tommy Hilfiger-ը, Hugo Boss-ը, Armani-ին, Gucci-ին։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին