17.10.2019
14.10.2019
Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Վարսերի արագ աճին նպաստող 20 միջոց
23.05.2019
- Ամենապարզ և միևնույն ժամանակ հաճելի միջոցը այն է, որ օրեկան 10րոպե սանրեք վարսերը: Սա օգնում է արյան լավ շրջանառությանը և նպաստում արագ աճին:
- E վիտամինի յուղը (10%) սնուցում է մազածածկույթը, բացի երկարացմանը, նպաստում է նաև խտացմանը կարճ ժամանակամիջոցում: Պարզապես քսեք մազարմատներին և թողեք կես ժամ: Կրկնեք շաբաթական 2-3 անգամ:
- 2 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1ճ.գ. խմորիչ և 2ճ.գ. շաքարավազ: 30 րոպե հետո այդ մասսան քսել մազարմատներին, ծածկել որևէ գլխարկով և պահել 15րոպե: Այնուհետև լվանալ մազերը: Կրկնել շաբաթական 2 անգամ:
- Եղինջը թրմել եռման ջրում, թողնել կես ժամ, մինչև ջուրը հովանա: Ամեն անգամ վարսերը լվալուց հետո, դրանք ցողեք այս լուծույթով: 2 շաբաթ ամեն օր կրկնել և բացի արագ աճից կնկատվի նաև փայլ:
- Սխտորը ճզմել և քսել մազարմատներին: Թողնել 1 ժամ, բայց դրանից ոչ երկար, քանի որ հնարավոր է ճնշման իջեցում: Այն տաքացնելով գլխամաշկը կարագացնի մազերի աճը:
- Բոլորին հայտնի գերչակի յուղով շփումներ անել մոտ 30 րոպե, այնուհետև լվանալ: Մի քանի շաբաթում մազերը 2-3սմ կերկարեն:
- Կաթից առաջացած շիճուկով լվանալ մազերը:
- Կծու պղպեղը լուծել ջրում և թրջել մազարմատները: Կտաքացնի և կլավացնի արյան շրջանառությունը:
- 1/2բաժակ կեֆիր, 0, 5 թ.գ խմորիչ, 1թ.գ. մեղրը խառնել և դնել տաք տեղ, մինչև որ փրփուր առաջանա: Քսել մազերին, թողնել կես ժամ, լվանալ:
- 30մլ կոնյակը խառնել 1ձվի դեղնուցի հետ, քսել մազարմատներին, թողնել կես ժամ, լվանալ:
- 2 ճ.գ չոր մանանեխը խառնել կես բաժակ կեֆիրի հետ: Նախքան քսելը մազարմատներին, գոլ ջրով թրջել վարսերը:
- Խառնել գերչակի յուղը, մեղրը, կոնյակը և ալոեի 2-3տերևներից քամված հյութը: Թողնել մազարմատներին 1, 5-2 ժամ, ապա լվանալ:
- Սոխը աղալ, այնպես որ ստացվի ոչ պինդ, հյութեղ զանգված: Քսել մազարմատներին: Կրկնել շաբաթական 1 անգամ:
- Սև հացի փափուկ մասը թրջել գոլ ջրում, այնպես, որ ստացվի շիլայանման զանգված: Սա B վիտամինով հարուստ քսուք կլինի և կսնուցի մազերը:
- 1ձու, 3-4ճ.գ. ձիթապտղի յուղը և գերչակի յուղը լավ հարել այնքան, մինչև առաջանա փրփուր: Քսել մազերի արմատներին: Կրկնել շաբաթական 2 անգամ:
- Երիցուկը թրմել եռման ջրում, ստացվածով ցողել արդեն մաքուր վարսերը:
- Տաք գարեջրով ցողել արդեն լվացած վարսերը: Չէ՞ որ այն պարունակում է մեծ քանակությամբ խմորիչ և վիտամիններ:
- Բողկի և գերչակի յուղը խառնել, քսել մազարմատներին: Թողնել 20 րոպե, ինչից հետո լավ լվանալ մազերը:
- 10ճ.գ մեղր, 1դեղնուց, 1գլուխ սխտոր, 1բ.կեֆիր, սոխ լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: Քսել մազարմատներին: Բացի աճին նպաստելուց նաև փափկացնում է վարերը:
- Կռատուկ (Лопух) թրմել եռման ջրում, թողնել մինչև հովանա, այնուհետև ստացված լուծույթով թրջել մազարմատները: