Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 27-ից հունիսի 2-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 27-ից հունիսի 2-ը 2019 թ․

29.05.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Խոյ

Այս ժամանակաշրջանը ձեր կյանք կներխուժի ճերմակ ձիու վրա՝ ինչպես ասվում է հայտնի երգում։ Սպասվում են հետաքրքիր և հուզառատ իրադարձություններ, այնպես որ հաջող դիրքավորվեք և ձեր ձիուն կառավարեք այնպես, որ թռիչք ապահովեք կարիերայի աստիններով։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Ցուլ

Իրապես մեծ սեր է ձեզ սպասվում այս շաբաթ։ Հնարավոր է ծանոթանաք նրան որևէ երեկույթի ժամանակ ու կհասկանաք միանգմից՝ սա նա է։ Կամ էլ ձեր ծանոթությունը հնուց է գալիս, սակայն զգացմունքների գիտակցումը միայն այս շաբաթ ի հայտ կգա։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Երկվորյակ

Նոր սիրավեպն աստիճանաբար կվերածվի հասուն հարաբերությունների, իրադարձությունները կզարգանան շատ արագ։ Ձեզնով ակտիվորեն կհետաքրքրվեն, իսկ ձեզ անհրաժեշտ է ամեն ինչ գաղտնիության մեջ պահել, եթե մտավախություն ունեք, որ կխրտնեցնեք ձեր հաջողությանը։ Դա ճիշտ դիրքորոշում է։ Բամբասանքները ձեզ բոլորովին պետք չեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Խեցգետին

Դուք մեծ խնդիրներ կունենաք հակառակ սեռի ձեր գործընկերոջ հետ։ Հնարավոր է, պատճառն այն է, որ նա վաղուց ձեզ դուր է գալիս։ Ամեն դեպքում, եթե կփորձեք համատեղել հաճելին օգտակարի հետ, ապա ուշադրություն մի դարձրեք շրջապատին։ Համարձակ գործեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Առյուծ

Մոլորակների դասավորությունն այս շրջանում ձեզ համար առաջին պլան կմղի ամուսնու հետ հարաբերությունները։ Այս ոլորտում ձեզ սպասում են փոխըմբռնում, ներդաշնակություն, ու էլի, ու էլի շատ դրական դրսևորումներ։ Կարելի է պարզապես բարի նախանձ ունենալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Կույս

Հաճելի ճանապարհորդություն և հանգիստ նոր ծանոթների հետ ու նոր շրջապատում․ սա կլինի լավագույնը Առյուծների համար։ Դուք մեկնելով անսպասելի ճանապարհորդության կկարողանաք ոչ միայն հանգստանալ, այլև մեծ օգտակարություն ստանալ ձեզ համար։ Ինչպե՞ս։ Կիմանաք այս շաբաթվա ընթացքում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Կշեռք

Բարդ ժամանակաշրջան է, հնարավոր է անպատեհ ռիսկ ֆինանսական գործերում․ կարոող եք չմտածված վարկ վերցնել, որը դժվար կլինի վերադարձնել, կամ էլ ձեր պարտապաններից մեկը կարող է հիշել, որ դուք պարտք եք իրեն։ Բարդ բանակցություններ են սպասվում և հարաբերությունների պարզաբանում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Կարիճ

Այս շաբաթ չեն բացառվում փողի համար վեճերն ու, անգամ, հակամարտությունը։ Ինչ-որ բան դուրս կմնա ձեր ուշադրությունից, ինչի հետևանքով չեք տենսի եղած ամբողջական պատկերը։ Շուրջբոլորն առկա գաղտնիքները ձեզ կգրգռեն։ Թաքնված շատ տեղեկություններ կբացահայտվեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Աղեղնավոր

Ձեր ակտիվ գործունեությունը և ծանոթների օգնությունն իրենց հրաշալի արդյունքը կտան։ Ինչ էլ որ ձեռնարկեք այս շաբաթ, ձեր ցանկացած նախաձեռնություն մեծ հաջողություն կունենա։ Սակայն լիակատար հաջողության համար ավելի լավ է նախաձեռնությունը գաղտնի պահել, անգամ՝ ընկերուհիներին պետք չէ ասել։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Այծեղջյուր

Ղեկավարի հետ բարդ խոսակցությունը դժվար, թե ցանկալի արդյունքի հանգեցնի։ Տնօրնությունը ձեզ կկերակրի խոստումներով՝ ձեզ կամար կենսական հարցի լուծումը հետաձգելով հետագային։ Ձեզ մնում է սպասել։ Լցվեք համբերությամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը. Ջրհոս

Ձեր կարիերայում շատ բան կախված կլինի ղեկավարության հետ ունեցած հարաբերություններից։ Մի նեղվեք, եթե ոմանք կփոձեն սեպ խրել այդ հարաբերություններում․ ղեկվարը լավ է տրամադրված ձեր նկատմամբ, ինչն իր դրական ազդեցությունը կունենա աշխատավայրում։ Սակայն մի չարաշահեք այս հանգամանքը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 27-ից հունիսի 2-ը․ Ձկներ

Սթրեսներն ու անհանգստությունները կթողնեն իրենց ազդեցությունը, և դա, ցավոք, դուք կզգաք ողջ խորությամբ։ Աշխատեք օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի նվազեցնեք ձեր տագնապները։ Հանգստացնող լոգանք ընդունեք, բուսական թուրմեր խմեք։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին