Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

30.05.2019

Դեպրեսիայից ազատվելու համար մեծ դեր են խաղում բաներ, որոնք առաջին հայացքից դրա հետ կապ չունեն. ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը, քունը: Սակայն, երբեմն, դա էլ բավարար չէ, ու պարզ չէ` ինչպե՞ս վարվել:

1. Օրագիր պահեք

Օրագրի հետևողական լրացնելը օգնում է գնահատել խնդրի ծավալները և ավելի լավ հասկանալ, թե ինչպես լուծել այն: Օրագրային գրառումները հատկապես օգտակար են պերֆեկցիոնիստների համար, ովքեր հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում իրենց մեծ ակնկալիքների հետևանքով: Ավելին, եթե մի քանի տարի անց անհարմարությունները կրկնվեն, կարելի կլինի հիմնվել նախկին փորձի վրա:

2. Ծրագրեր կազմեք

Երբեմն խնդիրները ավելի են բարդանում նրանից, որ մարդը շատ  ազատ ժամանակ է ունենում դրանցով մտահոգվելու: Այս պարագայում հարցին կօգնի օրացուցային օրերը որոշակի գործերով լցնելը, որոնք կենթադրեն տնից դուրս գալ: Ցանկալի է, որ ծրագրերը լինեն ստույգ և անբեկանելի: Օրինակ, գրանցվել ատամնաբույժի մոտ, այլ ոչ թե այգում զբոսանք:   

3. Շփում կենդանիների հետ

600x580

Շատերին դա օգնում է, ընդ որում` միշտ չէ, որ ամենաա

կնհայտ ընտրությունն ամենաարդյունավետն է: Օրինակ, շունը պահանջում է զբոսանք. դա օգտակար է, սակայն մարդն իր ժամանակացույցով է սիրում ապրել: Բոլոր դեպքերում կենդանիների հետ շփումը օգնում է թուլանալուն և տարվելու ավելի հաճելի մտքերով:

4. Օգնեք ուրիշներին

Առաջին հայացքից թվում է, թե «Սեպը սեպով են հանում» արտահայտությունը դեպրեսիայի պարագայում չի աշխատում: Սակայն շատերին օգտակար է համոզվել, որ չեն կորցրել իրենց ուժերն ու հնարավորությունները: Կարելի է տարեց կնոջն օգնել անցնել փողոցը կամ ներդրում կատարել բարեգործական հիմնադրամում և ունենալ օրն ապարդյուն անցկացրած չլինելու զգացողություն:

5. Մի տեղափոխեք զարթուցիչի ժամը

Լինում է այնպես, որ մարդը ժամերով չի կարողանում վեր կենալ տեղաշորից և անընդհատ առաջ գցում է զարթուցիչի սլաքները: Այդպիսով` ինքն իրեն վնասում է` միաժամանակ կուտակելով մեղքի զգացողություն: Մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից վերկենալ, բացել պատուհանը, մեկ բաժակ ջուր խմել և որևէ գործողություն սկսել: Դա կօգնի ընդհատել պառկած մնալու ծարունական փուլերը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին