Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ամառային զգեստապահարանի 6 սխալ

Ամառային զգեստապահարանի 6 սխալ

03.06.2019

Գերկարճ տաբատներ

Ինչես էլ փոխվի նորաձևություը, գերկարճ տաբատներն անհարիր են քաղաքային միջավայրին՝ դա պարզապես պարզունակ է։ Խորհուրդ է տրվում սահմանափակվել հեծանվային տաբատներով և ծնկից քիչ վերև կարճ տաբատներով՝ մինի-կիսաշրջազգեստի երկարության։

600x580

Սինթետիկա

Որպեսզի ձեզ հարմարավետ զգաք շոգ եղանակին՝ կրեք միայն բնական կտորներից հագուստներ։ Սինթետիկան ոչ միայն տհաճ է մարմնին, այլև արագ է քրտնեցնում։ Խորհուրդ է տրվում ուշադրւոթյուն դարձնել բամբակին և կտավատին։ Կտավատից կոստյումով անգամ դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք, քան պոլիէսթերից բաց կարճ շրջազգեստով։

600x580

Անհարմար կոշիկ

Չկա ավելի վատ բան, քան կինը չափից դուրս բարձր կրունկների վրա։ Նախ՝ քայլվածքը դառնում է անվստահ։ Դուք նաև մեծացնում եք վնասվածքներ և կոշտուկներ ձեռք բերելու հավանականությունը։ Այլընտրանքը ցածր կրունկներոով բոկոտիներն են։ Նյութը ևս կարևոր է․ խորհուրդ է տրվում խուսափել պլաստիկից կոշիկներից։

600x580

Սխալ սպիտակեղեն

Սխալ ընտրված սպիտակեղենը կարող է անգամ փչացնել մտածված կերպարը։ Բարակ կտորից տաբատների, շրջազգեստների և կիսաշրջազգեստների տակից պետք է հագնել միայն անկար սպիտակեղեն, որպեսի ուրվագծերը չերևան հագուստի տակից։ Նաև՝ եթե դուք սիրում եք վառ կրծքկալ հագնել մայկայի տակից և ողջ աշխարհին ցույց տալ այն, խորհուրդ է տրվում վերջ տալ այդ վատ սովորությանը՝ քաղաքում դա անթույլատրելի է։

600x580

Վիետնամկաներ

Տարիները գնում են, իսկ շատերը դեռ կրում են վիետնամկաներ։ Ոսսկե կանոն է․ վիետնամկաները բացառապես ծովափի համար են, որոնք տեղին են միայն ծովափնյա վայրերում։ Որպես այլընտրանք առաջարկվում են հողաթափերը։ Ի ուրախություն՝ այս տարի դրանց ըհտրությունը շատ մեծ է։

 600x580

Բաց տոպ

Եվս մեկ կանոն՝ մերկանալ սիրողների համար․ բաց տոպերը հագնում ենք միայն վերնաշապիկի հետ։ Շոգ եղանակը՝ բացառություն չէ։ Թեթև բամբակյա վերնաշապիկով հաստատ ավելի շոգ չի լինի։

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին