Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Նորաձև լողազգեստներ 2019

Նորաձև լողազգեստներ 2019

04.06.2019

Զգեստների հավաքածուների կրուիզային ցուցադրությունից հետո դիզայներները որոշել են ներկայացնել 2019 թվականի նորձև լողազգեստները: Մայամիում կայացած ավանդական Ծոցափնյա շաբաթվա ընթացքում ներկայացվեցին այս տարվա արդիական մոդելները. ինչպիսի՞ լողազգեստներ նորձև կլինեն գալիք սեզոնին:

Տոպ`խաչվածքով

«Վերնահատվածի» բարակ կապերը գալիք ամռանը զգալիորեն երկար են լինելու, որպեսզի ոչ միայն հնարավոր լինի կապել մեջքի վրա, այլ նաև խաչաձևվել առջևում: Այդպիսի նորաձև լողազգեստներ, մասնավորապես, ներկայացրել են Just Bones Boardwear-ը, Gigi C-ն և Willfredo Gerardo-ն:

600x580

Ավելի բարձր

Կոնքերն ամբողջությամբ բացել առաջարկում են Sports Illustrated, Cirone Swim և Tammy Rivera ապրանքանիշերը: Բիկինիի բարակ թելիկները «թռել» են մինչև գոտկատեղը: Այսպիսի լողազգեստով ոտքերը թվում են երկար, իսկ կոնքերը`արտահայտիչ:

600x580

600x580

Լողազգեստ` գումարած գոտի

Գոտին ամենատարածված միջոցն է գոտկատեղի վրա շեշտադրում կատարելու համար: Պարզվում է, որ այս աքսեսուարը կարելի է կրել նաև լողազգեստի հետ, ընդ որում` ինչտես միացյալ, այնպես էլ առանձին մոդելների հետ. ատաջարկում են VICHI Swim, Gigi C и Monday Swimwear ապրանքանիշները:

600x580

600x580

Միացյալ լողազգեստներ

Ավելի ճիշտ կլիներ ասել` կտրվածքներ` միացված փոքրիկ կտորներով: Ամբոզջական լողազգեստից այս մոդելներում մնացել են միայն գծերը և առանձին դետալները: Հիմնական մասը կազմում են ամենատարբեր կտրվածքներն ու բացվածքները` ամեն ինչ, առանց բացառության, բավականին բաց են, ինչպես, օրինակ, OMG Miami Swimwear, Sinesia Karol և Monica Hansen ապրանքանիշերի մոդելներում:

600x580

600x580

Միացյալ լողազգեստներ`երկար թևերով

Թրենդում հայտնվել են նաև երկար թևերով ոճային լողազգեստները: Ընդ որում այդպիսի տեսք կունենան ոչ միայն լակոնիկ մարզական մոդելները, այլև նորաձև նախշավոր լողազգեստները: Զորօրինակ` Agua Bendita, Gottex Sport և Lybethras ապրանքանիշների նմուշները:

600x580

600x580

Լողազգեստ-բանդո

2019 թվականի նորձև լողազգեստների թոփում է նաև լողազգեստ-բանդոն` հավսար արևայրուքի սիրահարների ամենանախընտրած մոդելը: «Առանց կապիչների հետքի» նման նմուշներ ներկայացրել են Agua Bendita, Gottex Sport и Lybethras ապրանքանիշերը:

600x580

600x580

Լողազգեստներ` ելուստներով

Նուրբ և կանացի ժանյակներ և ելուստներ կրծքկալի և բիկինիի եզրագծով, լողազգեստի վերին մասն իրենց տակն առնող խոշոր ալիքներ. Sinesia Karol և Luli Fama ապրանքանիշերի դիզայներների կարծիքով` 2019 թ. ամառը կլինի ոչ միայն վառ, այլև ռոմանտիկ:

600x580

600x580

Ասիմետրիկ լողազգեստներ

Եվս մեկ հավերժ տրենդ` ասիմետրիա: Այնպես որ, եթե չգիտեք ինչպիսի լողազգեստս ընտրել, գնեք առանձին կամ ամբողջական լողազգեստ «մեկ ուսի համար» կամ ասիմետրիկ կրծքկալով` այն միշտ նորաձև է: Նման առաջարկ են արել Stone Fox, Mikoh և Kisuii ապրանքանիշները:

600x580

600x580

Նախշերով լողազգեստներ

2019 թվականի ամենանորձև լողազգեստները նախշավորներն են: Հատկապես տարածված կլինեն պտավորները, գծավորները, արևադարձային և գիշատիչ նախշերը:

600x580

600x580

Լողազգեստների նորաձև գույները

Լողազգեստների հավաքածուներում կլինեն թե պաստելային, թե վառ գույներ, թե մետալիկ:
Գալիք ամռան համար մոդելներ ընտրելիս ուշադրություն դարձրեք ծովային, կանաչ և մարմնագույն երանգներին:
Արդիական կլինեն նաև դեղձի, ձիթապտղի, մարջանի, կապույտի և կարմրի գրեթե բոլոր երանգները:

600x580

600x580

Իսկ գիրուկների համար ներկայացվել են այդպիսի մոդելներ:

600x580

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին