Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ելակի օգտակար ու վնասակար հատկությունների մասին

Ելակի օգտակար ու վնասակար հատկությունների մասին

06.06.2019
Դիետոլոգները պնդում են. մի քանի կիլոգրամ ելակը, որը մենք ուտում ենք համապատասխան ժամանակշրջանում, կարող է ապահովել օրգանիզմը վիտամինների  այնպիսի քանակով, որը բավարար է մեզ մինչև Ամանոր: Երբեմն ելակը կարող է  լինել ոչ թե օգտակար, այլ վնասակար:
 
Դժվար է  գտնել այնպիսի մեկին, ով չի սիրում ելակ: Բայց ո՞րն է ելակի օգտակարությունը՝ բացի անկրկնելի համից, որը նաև տրամադրություն է  բարձրացնում: Ելակը վիտամին C-ի աղբյուրն է, համար մեկ միջոց իմունիտետի պահպանման և ծերանալու դեմ պայքարի հարցում: Ելակում շատ են ֆոլիական թթուները, որը օգտակար  է հղիներին,  մագնում, որը իջեցնում  է արյան ճնշումը: Եվ ընդհանրապես ելակը շատ օգտակար է սրտի և անոթների համար: Որոշ բժիշկներ ընդհանրապես ելակը համարում են դեղորայք սրտանոթային խնդիրներ ունեցողների համար: Սակայն բոլորն էլ գիտեն. Ցանկացած դեղորայք տարբերվում է թույնից չափաբաժնով և ելակը այդ   առումով  բացառություն չէ:
Բժիշկները պնդում են, որ ելակի վնասակարությունը կախված է ոչ միայն դրա ընդունման չափաբաժնից, այլ նաև մարդու օրգանիզմի առանձնահատկություններից:
 
Թթու ելակը վնասկար  է աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց համար: Գրգռելով ստամոքսի լորձաթաղանթը, թթու ելակը կարող է գաստրիտի նախանշաններ ստեղծել: Ի՞նչ անել  այդ դեպքում: Թթու ելակը պատել շաքարավազո՞վ: Ոչ: Երեխաների համար առաջին հերթին այն պետք է պատել թթվասերով կամ կաթնաշոռով: Այն չեզոքացնում  է ելակի վերոնշյալ վնասակարությունը:
 
Կորիզներով ելակ: Այն վնասակար  է մարդկանց համար, ովքեր հակված են ալերգիաների: Ելքը՝ քերել դրանք ելակի մակերեսից: Իհարկե դա կարող է նաև նվազեցնել նաև ելակում պարունակվող մի շարք օգտակար նյութերը, բայց ալերգիկ ռեակցիայի առաջացման վտանգները կտրուկ կնվազեն: 
 
Թթու ելակը վնասակար է նաև ատամների համար։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին