Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Ամռան 7 գլխավոր նորաձև թրենդները
Ճիշտ ճամանակն է վերանայելու ձեր զգեստապահարանը և համոզվելու, որ այն համահունչ է առաջիկա շոգ օրերին։ Ներկայացնում ենք այն 7 իրերը, որոնք այս տարվա ամառային նորաձևության առաջատարներն են։
Կողով-պայուսակներ
Այս ամռան թրենդներից մեկը մեզ է հասել լողափերից։ Այսօր արդեն այն կարելի է կրել թե քաղաքում, թե գնումներ կատարելիս, թե ընկերուհիների հետ ընթրիքի գնալիս։
Փոքրիկ դրամապանակ
Այսօր փոքրիկ դրամապանակը կարելի է կրել ինչպես պարանոցից կախված, այնպես էլ գոտկատեղին․ այն կարելի է կրել ամեն ինչի հետ․ բաճկոն, տոպ, վերնաշապիկ, շրջազգեստ։
Մետաքսե միդի կիսաշրջազգեստ
Միանշանակ սեզոնի թագուհին է։ Այն կարելի է հագնել մինիմալիստական բարակ կրունկներով բոկոտիների, ինչպես նաև մուլերի և հողաթափերի հետ։
Հեծանվորդի տաբատ
Հեծանվորդի տաբատները կարելի է հագնել անգամ աշխատավայրում՝ smart casual դրես-կեդի պարագայում։ Վերին հատվածում կարող է լինել ցանկացած հագուստ։
Ամենատարբեր ժապավեններ
Որպեսի հնաոճ չերևաք, նորձևություն վերադարցած ժապավենները կրեք կոպիտ կամ մինիմալիստական կոշիկների հետ։
Սպիտակ ջինսեր
Սպիտակ գույնն ամենահմայիչն է, այնպես որ ճիշտ ժամանակն է ջինսերը ևս փոխել սպիտակով։ Սրանք ևս կարելի է հագնել ցանկացած իրի հետ համադրելով։
Ճոխ շրջազգեստ
Այսօր ճոխ շրջազգեստներ կարելի է հագնել ոչ միայն ինչ-որ իրադարձության ժամանակ, այլ նաև ամենասովորական օրերին։