Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչ չի կարելի ուտել առավոտյան դատարկ ստամոքսին

Ինչ չի կարելի ուտել առավոտյան դատարկ ստամոքսին

07.06.2019

Ձեզ ենք ներկայացնում այդ մթերքների ցուցակը

 

wysiwyg_1

1. Ցիտրուսային մրգեր- Դրանք ալերգիա առաջացնելու հատկություն ունեն: Նույնիսկ, եթե ալերգիկ չեք, առավոտյան ցիտրուսային միրգ ուտելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների:  Չի կարելի այդպես ծանրաբեռնել լյարդը: Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ  դառնալ:

abl2106354

2. Բանան- Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը լավացնում է սրտի աշխատանքը: Սակայն պետք չէ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո բանան ուտել: Դատարկ ստամոքսին կերած բանանը կարող է խախտել օրգանիզմում կալիումի և մագնեզիումի բալանսը: Այնպես որ, մի զարմացեք, եթե առավոտյան բանան ուտելուց հետո ամբողջ օրվա ընթացքում թուլություն զգաք:

big

3. Հում բանջարեղեն- Առավոտյան հում բանջարեղեն ուտելը նույնպես կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը հում բանջարեղենի թթվայնությունն է, որը վնասում  է ստամոքսի պատերին:

32392ce7233560224b579d0cc5d3e4a2

4. Յոգուրտ- Իհարկե, եթե առավոտյան յոգուրտ ուտեք՝ օրգանիզմին այնքան չեք վնասի, որքան ցիտրուսային մրգերի դեպքում: Սակայն դժվար թե օգուտ էլ ստանաք: Օրգանիզմին հավելյալ բակտերիաներ առավոտյան պետք չեն:

ne_vsyakaya_voda_poleznaya

5. Սառն ըմպելիքներ- Սառը ջուրն ընդհանրապես վատ է ազդում մարսողության վրա, այդ իսկ պատճառով չի կարելի սառը ջուր խմել ուտելու ընթացքում: Իսկ եթե առավոտյան սառը ջուր խմեք, ապա ստամոքսը դժվար թե ուրախանա: Ամբողջ օրվա ընթացքում կդանդաղեցնեք սննդի մարսողությունը:

24344

6. Քաղցրավենիք- Շատ հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք շաքարախտով են տառապում, նախկինում առավոտյան քաղցր բաներ ուտելու սովորություն են ունեցել: Ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ առավոտյան բավականաչափ ինսուլին արտազատել, հետևաբար՝ առավոտյան քաղցրավենիք ուտելը շատ վտանգավոր է:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին