Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 17-23-ը 2019 թ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 17-23-ը 2019 թ

17.06.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Խոյ

Եթե մի բանում վստահ չեք, ապա ավելի լավ է չգործել: Այդպիսին է առաջիկայի կանոնը: Ուշադիր եղեք սիրելիների հանդեպ. նրանք ձեր օգնության կարիքն ունեն: Սիրած անձնավորությունն իրեն տարօրինակ կերպով կպահի: Սրեք ձեր լսողությունը, որպեսզի որևէ կարևոր բան բաց չթողնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Ցուլ

Նույնիսկ եթե այս ժամանակաշրջանում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, այն փոխել դուք դժվար, թե կարողանաք: Այնպես որ, շունչ քաշեք և հանգստացեք: Շփումները հասցրեք նվազագույնի, հատկապես, եթե զրուցակիցը հետաքրքիր չէ: Շաբաթվա երկրորդ կեսին դուք հետաքրքիր առաջարկ կստանաք: Համաձայնվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Երկվորյակ

Ցանկացած փորձարկում այժմ հաջողությամբ կավարտվի: Դուք կարող եք, օրինակ, փոխել ձեր սանրվածքը, աշխատանքը կամ բնակության վայրը։ Միայնակ Երկվորյակները կարող են գտնել իրենց երկրորդ կեսին, իսկ նրանք, ովքեր ամուսնացած չեն, կարող են ամուսնության առաջարկ ստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Խեցգետին

Վեճերը հիմա որևէ լավ արդյունքի չեն հանգեցնի: Փորձեք չեզոքություն պահպանել, հատկապես` աշխատավայրում: Ուժ եւ զգացմունքներ մի ծախսեք անարժան մարդկանց վրա՝ զտեք ձեր շրջապատը: Հակամարտությունները կրտսեր սերնդի հետ կարող են հանգեցնել խռովության: Դադար տվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Առյուծ

Այժմ գործնական հանդիպումներն անհաջող ելք կունենան: Իսկ ահա երկրորդ կեսի եւ ընկերների հետ հանդիպումները հաջողված կլինեն: Աշխատեք այս օրերին պարտք չվերցնել: Վերադարձնել շուտ չեք կարողանա, փոխարենը հարաբերությունները կփչացնեք: Նաեւ հարկ է խուսափել հակամարտություններից: Կձախողվեք ...

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Կույս

Ուշադիր եղեք, շատերը կցանկանան ձեզ վրա զվարճանալ: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում, ամեն ինչին հումորով վերաբերվեք։ Շաբաթվա ընթացքում կուտակված սթրեսը հնարավոր կլինի հաղթահարել հողագործությամբ զբաղվելով: Գնացեք ամառանոց եւ այնտեղ գործեր արեք: Չմոռանաք դրանից հետո հանգստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Կշեռք

Կատարյալ հնարավորություն կա ընտանիքի, հատկապես՝ երեխաների հետ հաղորդակցվելու համար: Ժամանակն անցկացրեք ընտանիքի անդամների հետ, նույնիսկ, եթե բոլոր աշխատակիցները ձեր ուշադրությունն են պահանջում: Խանութներ գնալ այժմ խորհուրդ չի տրվում՝ կծախեք բոլոր փողերը: Ավելի լավ է դրանք հավաքեք ապագա գնումների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Կարիճ

Լարված ժամանակահատվածը թույլ չի տալիս Ձեզ շունչ քաշել: Հնարավոր է, որ տանը տհաճություններ լինեն, իսկ աշխատավայրում՝ տարաձայնություններ գործընկերների հետ: Հիշեք, ամեն ինչ կախված է ձեզանից: Մտածեք, թե ինչպես կարող եք շրջել իրավիճակը ձեր օգտին: Վնասվածքներ ստանալու ժամանակաշրջան է. զգույշ եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Աղեղնավոր

Գործերը, որը պլանավորել էեք, տեղից չեն շարժվի: Հարկ կլինի օգնություն խնդրել: Բայց փնտրեք շահագրգիռ օգնականի: Տեղափոխման եւ վերանորոգման համար լավագույն ժամանակը չէ, ժամանակավորապես հետաձգեք դրանք: Եթե դուք ամառանոց ունեք ապա աշխատանքներ տարեք այգում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Այծեղջյուր

Լավ ժամանակաշրջան է ձեզ սպասվում: Նախեւառաջ դա վերաբերում է աշխատանքային հարցերին: Ղեկավարությունը կգնահատի ձեր ջանքերը: Երկրորդ կեսի հետ փոխհարաբերություններում զուսպ եղեք: Որոշ դժգոհություններ մասին պետք է լռել: Ի դեպ, այժմ ավելի շատ գրկախառնվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը. Ջրհոս

Կատարյալ ժամանակ է ինքնակրթությամբ զբաղվելու համար: Սկսեք լսել օգտակար դասախոսությունների շարքեր, դիտել տեսանյութեր կամ ավելին կարդալ: Շաբաթվա երկրորդ կեսին կարեւոր բաներ մի նախատեսեք: Լավ ժամանակ է դիետաներ պահելու եւ բեռնաթափվելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 17-23-ը․ Ձկներ

Փորձեք հնարավորինս շատ հանգստանալ այս ժամանակահատվածում: Դրանից կախված կլինի ձեր աշխատունակությունն ապագայում: Այժմ պարտք մի տվեք, նույնիսկ, եթե ձեր հարազատները կխնդրեն: Աստղերը խորհուրդ են տալիս մասնակցել միջոցառումների եւ հանդիպումների՝ նոր ընկերներ ձեռք բերելու համար:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին