Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Տարվա որ եղանակին է ամենահեշտը նիհարել

Տարվա որ եղանակին է ամենահեշտը նիհարել

18.06.2019

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել ամռանը, քանի որ տարվա հենց այդ եղանակին է սովի զգացողությունն ամենաթույլը լինում, հաղորդում է The Sun-ը։

Շոգ եղանակին քաշի էական նվազումը բացատրվում է մարմնի թերմոկարգավորմամբ։ Ձմռանը օրգանիզմին տաքանալու համար անհրաժեշտ է մեծ էներգիա, իսկ ամռանը մարդն անընդհատ քրտնում է և դրա հետ մեկտեղ կորցնում ախորժակը։ Միաժամանակ ամռան շրջանում սննդակարգում բանջարեղեն ու մրգեր ընդգրկելու ավելի շատ է ցանկություն առաջանում։

Բժիշկները նաև զգուշացնում են, որ ամռանը ախորժակի կորուստը միշտ չէ, որ ի օգուտ է լինում, քանի որ սեղոնային աֆեկտիվ ազդեցությամբ մարդկանց մոտ առաջանում է անքնություն և անհանգստության զգացողություն։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին