Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես ընտրել շրջազգես plus size կանանց համար

Ինչպես ընտրել շրջազգես plus size կանանց համար

21.06.2019

Յուրաքանչյուր կին ցանկանում է հմայիչ ու ոճային տեսք ունենալ ցանկացած իրավիճակում: Եվ բոլորովին կարևոր չէ, թե ինչ տարիքի է նա, ինչպիսի կազմվածք ու քաշ ունի: Սակայն կատարյալ կազմվածք ունենալ, երբ ցանկացած հագուստով հարմարավետ զգալ, ոչ բոլորին է բախտ վիճակված: Ինչպե՞ս ընտրել շրջազգեստ, որպեսզի դյութիչ տեսք ունենաք plus size կազմվածքի պարագայում. կիմանաք ստորև:

Մեծ քաշը երբեք էլ չի նշանակում, որ կինը գայթակղիչ լինել չի կարող: Այդուհանդերձ, հագուստ ընտրելիս նա պետք է հաշվի նստի որոշ նրբությունների հետ: Նախևառաջ՝ ձևը պետք է շահեկանորեն ընդգծի կազմվածքի առավելությունները: Դրա համար պետք է ընտրել ոչ կիպ գրկող զգեստներ և, միաժամանակ՝ ոչ առանց ձևի: Ոսկե միջինն է այն շրջազգեստը, որը լավ կնստի մարմնի վրա: Կարևոր է նաև, ոչ հագուստն ընդգծի իրանը:

Ընտրում ենք ձևը

Լավ է, եթե հագուստի երկարությունը լինի ծնկից մի փոքր ներքև: Երկար հագուստը թույլ կտա մի փոքր տեսողականորեն երկարացնել հասակը, իսկ մինչև ծնկի կեսը հասնող շրջազգեստն, ընդհակառակը, կկարճացնի մի քանի սանտիմետրով: Բնականաբար, աչք ծակող մինին տեղին չի լինի: Թևքերը ցանկալի է ընտրել երեք քառորդի չափով: Թմբլիկ թևեր ունեցողներին խորհուրդ չի տրվում կարճ թևքերով շոր հագնել:

Եթե կինը նեղ ուսեր և լայն կոնքեր ունի, ապա նրան չի սազի այնպիսի շրջազգեստ, որի փեշերը լայնանում են անմիջապես կոնքերից: Ասիմետրիկ ուսերով, ճոխ ժապավենանախշերը, ընդգծվող ծալքերը չեն ողջունվում: Պարզությունը և գծերի հստակությունը շատ ավելի լավ կընդգծի կանացիությունը: Ավելորդ կլինի նաև բազմաշերտությունը:

600x580

Գունային երանգները

Չնայած նրան, որ մուգ գույները միշտ էլ տեսողականորեն ձգում են կազմվածքը, plus size կազմվածքով կանաց հարկ է ուշադրություն դարձնել նաև նորաձև երանգներին: Դրանք մուգ կապույտն է, հագեցված կանաչը, բորդոն, մուգ կարմիրը: Խորհուրդ չի տրվում պաստելային գույները, ինչպես նաև մարմինը երկու կեսի բաժանող կոնտրաստային համադրությունները, խոշոր, վառ նախշազարդերը: Եթե գունանախշ շրջազգեստ եք ցանկանում, ապա ընտրեք ուղղահայաց նկարներով կամ պտավոր տեսակները:

Կտորը

Թմբլիկ կանանց դուր կգան բնական կտորները: Առօրյա զգեստի համար նպատակահարմար են բամակյա, տրիկոտաժե, բրդյա և կտավատե կտորները: Հարկ է խուսափել կիսաթափանցիկ և, առավել ևս, թափանցիկ կտորներից։ Որպեսզի թեևություն հաղորդվի, ընտրեք բարակ, բայց ոչ թափանցիկ կտորներ։ Չարժե կանգ առնել նաև փայլուն և հաստ կտորների վրա։

600x580

Հարմար չափս

Որպես կանոն պիտակների վրա նշված չափսը հաճախ հաշվարված է լինում միջին վիճակագրական կազմվածքների համար։ Այդ իսկ պատճառով գիրուկ կանանց հարկ է մեծ ժամանակ ծախսել հանդերձարաններում, հարմար հագուստը մանրակրկիտ ուսւոմնասիրելու համար։ Դա անհրաժեշտ, որպեսզի ընտրել շրջազգեստի այն չափը, որը ոչ մի տեղ ծալքեր չի ունենա, չի կախվի կամ մտնի մարմնի մեջ։ Ճիշտ ընտրված հագուստը ընդգծում է ձեր կանացիությունը և հմայքը, ինչպես նաև թույլ է տալիս ինքնավստահ զգալ ցանկացած իրավիճակում։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին