Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 1-7-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 1-7-ը 2019 թ․

02.07.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Խոյ

Առողջության հետ կապված որեւէ ախտորոշման ընթացակարգ այս փուլում միայն տեղեկատվական բնույթ կունենա: Գնացեք դրանց: Մի կուտակեք գործերը, հակառակ դեպքում հետո դժվար կլինի զբաղվել դրանցով: Լարված մի աշխատեք ամառանոցում, հակառակ դեպքում՝ հին ցավոտ տեղերն իրենց զգացնել կտան, եւ դուք որոշ ժամանակ շարքից դուրս կգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Ցուլ

Բաց թողեք ձեր մեջ եղած բացասական զգացմունքները: Դուրս նետեք դրանց, բայց ամենակարեւորը՝ ոչ ձեր մերձավորների վրա: Ուշադիր եղեք ձեր նկատմամբ: Այժմ խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտով, ինչպես նաեւ խիստ դիետաներ պահել: Օրգանիզմը պետք է հանգստանա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7. Երկվորյակ

Աշխատանքի վայրում սպասվում է հեղեղ: Որպեսզի հաղթահարեք դրանք, որոշ ժամանակով հետաձգեք տնային գործերը: Ընտանեկան հարցերում Երկվորյակերին խորհուրդ է տրվում ավելի հաճախ փոխզիջման գնալ: Հակառակ դեպքում՝ ընտանեկան վեճերը երկար ժամանակ կձգվեն: Հանգստյան օրերին դուրս եկեք քաղաքից, դա լավագույն լուծումը կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Խեցգետին

Անպայման ճանապարհորդության մեկնեք հիմա։: Դա կարող է լինել նույնիսկ փոքրիկ ճանապարհորդություն. Ամենակարեւորը՝ մի մնացեք տանը: Եթե ձեզանից օգնություն կխնդրեն, ապա կտրուկ մերժեք: Բայց ուշադիր եղեք երեխաների հանդեպ: Հետևեք նրանց վարքագծին, որպեսի ոչ մի կարեւոր բան բաց չթողնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Առյուծ

Եղեք պատրաստ պայքարելու, եթե ձեզ հկակառակորդներ ունենաք: Մի վախեցեք պաշտպանել ձեր տեսակետը, անգամ ղեկավարների հետ բանավիճելով: Հնարավոր են Ֆինանսական դժվարությունները, բայց դուք կարող եք դրանք կարգավորել: Ինչը չի կարելի է ասել սիրային հարաբերությունների մասին. աստղերը կանխատեսում են տարաձայնություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Կույս

Ձեր ինքնագնահատականը նվազում է: Ժամանակն է բարձրացնելու այն: Այցելեք գեղեցկության սրահ, հանդիպեք ընկերներին, եթե հնարավոր է՝ նոր հարաբերություններ սկսեք: Փողն ավելի լավ է չշռայլել: Ամառանոց ունեցող Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել մեջքի նկատմամբ։:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Կշեռք

Եթե հուլիսի 3-ից 7-ը ստանաք հետաքրքիր առաջարկ, ապա մի հրաժարվեք: Սիրելին կարող է զարմացնել հիմա, ընդ որում՝ ոչ լավագույն ձեւով: Մի բարկացեք, որոշումներ կայացնել սառը դատողությամբ: Այս ընթացքում ավելի ուշադիր եղեք ձեր ինքնազգացողության նկատմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Կարիճ

Փորձեք լուծել բոլոր կենցաղային խնդիրները: Սա բարենպաստ ժամանակահատված է վերանորոգման համար: Փորձեք կարդալ ավելի շատ գրքեր, անձնական աճի դասընթացները օգտակար կլինեն. Սա ինքնազարգացման եւ աճի լավ ժամանակ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Աղեղնավոր

Մի անտեսեք մանրուքները: Ձեր հաջողությունը կախված կլինի հենց դրանցից: Աշխատանքի վայրում ավելի քիչ շփվեք գործընկերների հետ. նրանք ինչ-որ բան են մտմտում ձեր դեմ։: Զգույշ եղեք ճանապարհին. հուլիսի 2-ին ավելի լավ է ընդհանրապես չնստել ղեկին, , եթե դուք մեքենա եք վարում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Այծեղջյուր

Ժամանակն է կարճ դադար վերցնելու: Այս շաբաթ սպասեք նշանի վերից: Ամենակարևորը՝ այն ճիշտ մեկնաբանելն է: Հնարավոր են բանավեճեր հարազատների հետ, որոնք երկար ժամանակ կձգվեն: Եղեք մեղմ, նույնիսկ, եթե վստահ եք, որ ճշմարտությունը ձեր կողմն է: Հետագայում այն ձեզ կփոխհատուցվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը. Ջրհոս

Ռոմանտիկ տրամադրությունը ձեզ համար ապահովված է: Պատրաստ եղեք տղամարդկանից հաճոյախոսություններ եւ նվերներ ընդունելու: Խորհուրդ չի տրվում խոշոր բիզնես սկսել եւ լուրջ գործարքներ կատարել: Ավելի լավ է այս ժամանակահատվածը տրամադրել հոգուն եւ մարմնին, հանգստանալ այնպես, ինչպես վաղուց երազում էիք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 1-7-ը․ Ձկներ

Մի զարմացեք, եթե հիմա ձեզ հաջողվի անել այն, ինչը նախկինում անհնար էր թվում: Սա հատկապես վերաբերում է մասնագիտական գործունեությանը: Հուլիսի 3-ից 7-ը ակնկալվում են ֆինանսական մուտքեր: Ծախսեք դրանք ոչ թե ձեր, այլ սիրելիների վրա: Այն իրեն կարդարացնի:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին