Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ուտեստի համը կախված Է աղից

Ուտեստի համը կախված Է աղից

03.07.2019

Ուտեստի համը մեծամասամբ կախված է նրանից, թե երբ են նրա մեջ աղ ավելացրել: Ահա մի քանի գաղտնիք տնային տնտեսուհիների համար:
Սկսենք նրանից, որ տարբեր մթերքներ ունեն տարբեր քանակությամբ աղի կարիք: Օրինակ ձուկն ավելի շատ, քան միսը, քանի որ, եթե նրան շատ աղ ավելացնել կամ աղ ավելացնել ոչ ճիշտ ժանանակ, այն կդառնա պինդ և անհամ:
Աղը պետք է ավելացնել պատրաստման վերջում: Այս կանոնին պարտադիր պետք է հետևել, եթե օգտագործում եք յոդացված կամ ծովի աղ: Յոդը, վիտամինները և միկրոէլեմենտները, որոնք այդ աղի մեջ կան երկար տաքացման դեպքում քայքայվում են: Օգտակար հատկությունները պահպանելու համար այդպիսի աղը պետք է ավելացնել վերջում:
Սակայն դա վերջը չէ: Եթե դուք ամենասկզբում եք աղ անում, ապա սխալ եք հաշվարկում աղի և ուտեստի հարաբերակցությունը, քանի որ պատրաստման ընթացքում ավելորդ հեղուկը գոլորշիանում է և արդյունքում ուտեստը աղի է ստացվում:
Բացի այդ, պատրաստման վերջում մթերքները ավելի լավ են ներծծում աղը:
Որոշ ուտելիքներին աղն ավելացնում են պատրաստման ընթացքում: Օրինակ մսի արգանակին աղը ավելի լավ է ավելացնել պատրաստ լինելուց 30 րոպե առաջ, իսկ սնկի արգանակին ամենավերջում: Լոբազգիներին ավելի լավ է աղը ավելացնել պատրաստ լինելուց 5 րոպե առաջ, քանի որ աղաջրում նրանք շատ դանդաղ են եփվում:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին