Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 22-28-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 22-28-ը 2019 թ․

22.07.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Խոյ

Ձեր բոլոր ուժերն այժմ կգնան ձեր սիրելիներին աջակցելու վրա: Դուք  չեք կարող հեռու մնալ այդ ամենից: Lավ ժամանակ է անխռով զբոսանքի, խորհելու եւ հաճելի նվերների: Հանգստյան օրերին, հնարավորության դեպքում, գնացեք ամառանոց: Լիաթոք հանգստացեք:

 Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Ցուլ

Ձեր ողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի աշխատանքի վրա: Եղեք համառ ու աշխատասեր՝ բարոյական եւ նյութական խրախուսանքներ ձեռք բերելու համար: Խորհուրդ չի տրվում այս օրերին տեղափոխել կամ վերադասավորել կահույքը: Սակայն հին իրերի դասավորելը և մաքրություն անելը չեն խանգարի:

 Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28. Երկվորյակ

Այս ժամանակահատվածում  կարող եք ընկնել ուրիշների ազդեցության տակ: Մի թողեք ձեզ խաբեն: Աշխատավայրում հնարավոր են  բամբասանքներ եւ խարդավանքներ` չկորցնեք ինքնատիրապետումը: Բացահայտեք ձեր թշնամիներին ամնիջապես նրանց գոյությունն  իմանալուն պես: Երեխաների հետ ավելի նուրբ եղեք, իսկ սիրելիի հետ՝ քնքույշ։

 Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսին կարող եք սպասել փոքրիկ զգացմունքային ցնցումներ: Պատրաստ եղեք նրան, որ ձեզ հարկավոր կլինի ընկերների օգնությունը: Փոխարենը՝ դրանից հետո կարող եք ճակատագրից հաճելի անակնկալներ սպասել: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրան եւ շրջապատող մարդկանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Առյուծ

Ռոմանտիկ շաբաթ է ձեզ սպասվում: Երկրորդ կեսի հետ հարաբերությունները կատարյալ կլինեն: Դուք երջանիկ կզգաք, հակամարտությունները կբացառվեն։ Միայնակ Առյուծները կհայտնվեն ուշադրության կենտրոնում: Պարզապես կոմնորոշվեք՝ անմիջապես գլխով մի նետվեք հորձանուտը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Կույս

Այս ժամանակահատվածում ակնկալվում են չնախատեսված ծախսեր: Դրանց փիլիսոփայորեն մոտեցեք: Շատ շուտով ճակատագիրը ձեզ հնարավորություն կտա ավելի շատ վաստակելու: Աստղերը զգուշացնում են ամառանոցներում բնակողներին՝ սահմանափակեք ձեր աշխատանքը. հիվանդությունների սրման մեծ ռիսկ կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Կշեռք

Ընտանիքի խնդիրները կլինեն առաջին պլանում: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան ստիպված լկինեք զիջել, որպեսզի իրավիճակը չսրվի: Խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել ոճը: Ավելի լավ է զբաղվել մարմնի ներքին վիճակով՝ անցնել պարտադիր բժիշկան ստուգում, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Կարիճ

Այս շաբաթվա ընթացքում, նույնիսկ մանրուքները կարող են զայրացնել ձեզ: Բնականաբար, այս հիմքի վրա մտերիկ մարդկանց հետ փոխհարաբերությունները կարող են սրվել: Ավելի լավ է ժամանակն անցկացնել միայնության մեջ, որպեսզի սրացումներ չլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Աղեղնավոր

Ձեր ընտանիքում կատարյալ հարաբերություններ կլինեն: Վայելեք այդ իրավիճակը: Այժմ նպատակահարմար չէ խոշոր գնումներ կատարել, հատկապես՝ վարկի միջոցով: Ավելի լավ է հետաձգել դրանք մի որոշ ժամանակ եւ գումար հավաքել: Տարեց հարազատների հետ կարող են խնդիրներ առաջանակ, ավելի մեղմ եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Այծեղջյուր

Այս ժամանակահատվածում վատ ինքնազգավողությունը կարող է փչացնել բոլոր ծրագրերը: Լրջորեն վերաբերվեք ցանկացած վատ զգացողությանը, որպեսզի բարդացնումներ չլինեն: Հաջող կլինի ցանկացած ուղեւորության, հատկապես, եթե այն աշխատանքին չվերաբերվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28-ը. Ջրհոս

Հանգստանալու եւ թուլանալու ժամանակ չունեք: Այնքան աշխատանք, շատ ծրագրեր եւ նոր ձեռքբերումներ կան: Ֆինանսական հարցերում զգույշ եղեք. կարող եք խաբել: Նույնիսկ, եթե դա չնչին լինի, միևնույն է՝ տհաճ է: Հետաքրքիր առաջարկ կարող է լինել հուլիսի 27-ին կամ 28-ին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 22-28 Ձկներ

Աշխատանքի վայրում ղեկավարության հետ կարող են լինել թյուրիմացություններ: Տնօրենին կարող է թվալ, որ դուք եք մեղավոր բոլոր դժվարությունների համար: Ընդունեք հարվածը: Տանն, ընդհակառակը, կհաստատվի երկար սպասված խաղաղություն եւ հանգստություն: Այդ մթնոլորտն ամրապնդելու համար  շաբաթվա վերջում  ընտանիքի հետ քաղաքից դուրս գնացեք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին