Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես տեսողականորեն երկարացնել ոտքերը․ 7 խորհուրդ

Ինչպես տեսողականորեն երկարացնել ոտքերը․ 7 խորհուրդ

08.08.2019

Ճիշտ ընտրված զգեստապահարանը և մեկ-երկու նորաձև մարուքները կարող են անճանաչելիորեն փոխել ձեր կազմվածքը: Ցանկանո՞ւմ եք ստուգել: Ուրեմն ձեր գնումների ցանկում ներառեք մի քանի հիմնական բաներ, որոնք կօգնեն տեսողականորեն երկարացնել ձեր ոտքերը և ընդգծել դրանց գեղեցկությունը:

Մարմնագույն կոշիկ

Միաձուլվեք մարմնի երանգներին․ մարմնագույն նավակ-կուշիկները շլացուցիչ տեսք են հաղորդում երկար ոտքերին։ Նման կոշիկն անպայման պետք է լինի ձեր հիմնական զինանոցում, քանի որ քիչ բան կա, որը կարող է մրցել դրանց հետ' բազմակողմանիության առումով:

Մեկ այլ նորաձեւ հնարք՝ թափանցիկ ներդիրներով կոշիկներ, որոնք բառացիորեն դառնում են ոտքերի շարունակությունը: Այս սեզոնում նշված միտումն ակնհայտորեն վերելք է ապրում, ուստի ազատորեն ներառեք արդիական այս կոշիկները ձեր գնումների ցուցակում:

600x580

Կոնքերից լայնացող փեշեր

Սա առաջին սեզոնը չէ, որ մենք ականատես ենք լինում ութսունականների գերժամանակակից միտման հաղթական վերադարձին․ խոսքը լայն փողքերով տաբատի և ջինսի մասին է: Եվ սա հիանալի նորություն է, քանի որ կոնքերից եկող լայն փողքերը կազմվածքը խմբագրելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Ընտրեք բարձրադիր գոտկատեղով մոդելներ՝ սլաքներով: Օպտիմալ երկարությունը' մինչև կրունկի մեջտեղը:

Շատերի կարծիքով լայն փողքերով տաբատները դասական գործարար ոճի են, սակայն դրանց հիման վրա տարբերակները կարող են լինել որքան ցանկանաք: Դրանց հետ ազատորեն հագնում ենք բազային վերնաշապիկներ և միագույն ֆուտբոլկաներ, համադրում ենք ազատ սվիտերների և տոպերի հետ:

600x580

Բարձրադիր գոտի

Ջինսերի ճիշտ ընտրված գոտկային հատվածը մի պարզ հնարք է, որից կարող են օգտվել բոլորը: Ընտրելով գոտկատեղի բարձր գիծ, դուք տեսողականորեն ձգում եք կազմվածքը՝ հասակին ավելացնելով մի քանի սանտիմետր՝ անգամ առանց բարձր կրունկերի: Ուշադրություն դարձրեք ուղիղ ձևվածքով բազային մոդելներին՝ մի փոքր կաճացված ներքևի մասով:

600x580

Շեշտադրում՝ գոտկատեղին

Այս տարվա նորաձևության գլուխգործոցը լայն գոտկատեղով կոմբինիզոններն են՝ լայն տաբատներով: Գույների համեստ երանգները, դասական նախշազարդերը և համսետ ձևվածքն իրենց գործը կկատարեն հարյուր տոկոսով: Սա միշտ էլ շահավետ ներդրում է, որը կարելի է օգտագործել ինչպես առօրյա կերպարներում, այնպես էլ երեկոյան: Կրունկներով և նուրբ կլատչով կոմբինիզոնը լավագույնս կմրցի նույնիսկ ամենատպավորիչ շրջազգեստների հետ:

600x580

Ասիմետրություն և կտրվածքներ

Ասիմետրիկ ձևվածքը միշտ էլ ավելի հետաքրքիր է դարձնում կիսաշրջազգեստի կամ հագուստի ցանկացած ոճ ՝ շտկելով խնդրահարույց հատվածները: Որպես ասիմետրիայի տարրեր կարող են հանդես գալ կողային կտրվածքը, կոնտրաստային ներդիրները, շղթան: Փորձեք երկարությունը պահել ծնկներից քիչ վերև կամ միդի, ավելացրեք համեստ վերնահագուստ՝ ներքնամասի հետ նվազագույն կոնտրաստով և ցածր կրունկներով բոկոտիներ։

600x580

Ուղղահայաց գծեր

Ուղղահայաց գծերը հնարք են, որոնք արդեն դարձել են դասական: Այդպիսի նախշը ձուլվում է ձեր մարմնի գծերին ՝ տեսողականորեն երկարաձգելով այն: Գլխավորը կոնտրաստն է ու գծերի օպտիմալ հաստությունը: Շերտերով ուղիղ սև տաբատը ոչ պակաս արդյունավետ է ընդգծում այս առաքելությունը:

600x580

Մարմնագույն երանգներ

Անչափ երկար ոտքերի հիմնական գաղտնիքներից մեկը մարմնագույն երանգներն են: Համընկնելով մաշկի գույնին, այս երանգի հագուստը տեսողականորեն ձգում է ուրվագիծը: Այնուամենայնիվ, մարմնի երանգների հետ պետք է միշտ զգոն լինել. հակառակ ազդեցությունը ստանալու վտանգ կա: Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել խիտ գործվածքներին, հյուսվածքով տրիկոտաժին, ուղիղ ձևվածքին և մարմնի ուրվագծերն ընդգծող ձևերին:

600x580

Դարսեր

Դարսավոր մինի կիսաշրջազգեստները վերջին սեզոնների խոստումնալից թրենդներից մեկն է: Այս ընթացքում մենք սովորել ենք դրանք համատեղել բացարձակապես ամեն ինչի հետ, այդ թվում՝ չափազանց մեծ ծավալի սվիտերների, oversize բլուզների, ֆուտբոլկաների և նույնիսկ բաճկոնների հետ: Եվ կրկին շեշտը դնում ենք ուղղահայացի վրա, որը տեսողականորեն մեզ դարձնում է ավելի ձիգ:

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին